Հարություն Չալիկյան

Հարություն Գրիգորի Չալիկյան (), հայ ճարտարապետ, ծաղրանկարիչ, քանդակագործ։ Հ. Չալիկյանի աշխատանքները ցուցադրվել են Փարիզում, Նյու Յորքում, Մոսկվայում, Քեմբրիջում, Երևանում և այլ քաղաքներում։ Նա մի շարք միջազգային պարգևների դափնեկիր է։

Հոկտեմբերի 27-ին Հայաստանի նկարիչների տան մեծ ցուցասրահում բացված Չալիկյանի հոբելյանական անհատական ցուցահանդեսին ներկայացված էին 120-ից ավելի ծաղրանկարներ, քանդակներ և մեդալներ, այդ թվում` Շառլ Ազնավուրի, Սերժ Թանկյանի, Վլադիմիր Պուտինի, Դոնալդ Թրամփի, Թերեզա Մեյի, Հռոմի պապ Ֆրանցիսկոսի, Անգելա Մերկելի, Օհան Դուրյանի, Քըրք Քըրքոյանի, Եղիշե Չարենցի, Սոս Սարգսյանի և շատ ուրիշ հանրահայտ դեմքերի։ «Իմ ծաղրանկարները ծաղրելու նպատակ չունեն։ Դրանք ցույց են տալիս իմ հերոսների բնավորությունն ու ներքին էությունը։ Այդ պատճառով ես դրանց հաճախ վերաբերվում եմ ինչպես հոգեբանական դիմանկարների»,-ասում է հեղինակը։ Նա նաև հումորային, դիպուկ երկտողեր է գրել իր յուրաքանչյուր հերոսի մասին` դրանցում միառժամանակ արտահայտելով քաղաքական և սոցիալական խնդիրների շուրջ իր սուր մոտեցումները։

Բացի ծաղրանկարներից և քանդակներից Հ. Չալիկյանը Հայաստանի ոսկու գործարանի հետ համագործակցությամբ ստեղծել է նաև ոսկե մեդալների 2 հավաքածու. առաջինը՝ Մեծ ութնյակի երկրներնի նախագահների, երկրորդը՝ հայտնի ֆուտբոլիստների պատկերներով։ Այդ հավաքածուները 2017 թվականին ցուցադրվել են Գերմանիայում, Ռուսաստանում և այլ երկրներում։ Տրամադրված է Վիքիպեդիայի կողմից
Ցուցադրվում են 1 - 2 արդյունքները 2 այս փնտրման համար 'Չալիկյան, Հարություն', հարցման ժամանակը: 0.03s Հստակեցնել արդյունքները
  1. 1
    Այլ հեղինակներ: “…Չալիկյան, Հարություն…”
    Գիրք
  2. 2
    Նավասարդյան, Արման
    Հրապարակվել է 2010
    Այլ հեղինակներ: “…Չալիկյան, Հարություն…”
    Գիրք