Հակոբ Շահամիրյան

Հակոբ Շահամիրի Շահամիրյան (), հայ իրավագետ, առևտրական։

Հայրը քաղաքական, առևտրական իրավական, հայ ազգային-ազատագրական շարժման նշանավոր գործիչ Շահամիր Շահամիրյանն էր։ Շահամիրյանները սերում են ջուղայեցի վաճառականներ Սուլթանում տոհմից։ Հետագայում տեղափոխվելով Հնդկաստան՝ Մադրաս քաղաք, առևտրական խոշոր գործունեությունից զատ զբաղվել են հայ կրթական, մշակութային և ազգային-ազատագրական գործունեությամբ։ Հակոբ Շահամիրյանը, ստանալով հիմնարար կրթություն, հոր հանձնարարությամբ շարադրում է Մադրասի հայերի ինքնավարության կանոնադրությունը։ Հակոբ Շահամիրյանը 18-րդ դարի հայ, նաև համաշխարհային իրավական մտքի հանճարներից էր։ Ընդամենը 27-28 տարեկանում, գրում է աշխարհում առաջին իրավաբանական փաստաթուղթը՝ «Որոգայթ փառացը», որը ժամանակի իրավական գործերի գագաթներից մեկն է հանդիսանում։ Կա կարծիք, որ գրքի հեղինակն ինքը՝ Հակոբ Շահամիրյանն է։ Սակայն գրքի համահեղինակն է նաև հայրը՝ Շահամիր Շահամիրյանը։ Այդ է փաստում գրքի տիտղոսաթերթին առկա հրատարակության թվականը։ Գիրքն ամբողջությամբ լույս է տեսել միայն 1788-1789 թթ., երբ Հակոբ Շահամիրյանն արդեն մահացել էր (1774 թվականին)։ Գրքի ստեղծմանն իրենց ներդրումն են ունեցել նաև Հ. Էմինը և Մ. Բաղրամյանը։ Այսպիսով, «Որոգայթ փառացը» հանդիսանում է Շ. Շահամիրյանի նախաձեռնությամբ Մադրասում գործող խմբակի հրատարակությունը, որի իսկական հեղինակը Շ. Շահամիրյանն է, որն էլ վաղամեռիկ որդու հիշատակն անմահացնելու համար գիրքն ամբողջովին վերագրել է որդուն։

Լինելով ժամանակի իրավական խոշոր փաստաթուղթ, անվանյալ սահմանադրություն՝ նրանից օգտվել են աշխարհի շատ երկրներ։ Հայ տաղանդավոր իրավաբան Հակոբ Շահամիրյանը դեռևս ԱՄՆ-ի սահմանադրության ընդունումից տասնչորս տարի առաջ՝ 1787 թվականին, տվել է դրա փայլուն օրինակը։ Աշխարհում կազմված առաջին սահմանադրությունը Շահամիրյանները նախատեսել էին ապագայում ստեղծվող հայկական անկախ պետության համար։ Այն իր էությամբ ավելի շուտ սահմանադրության նախագիծ էր, որը մասնակիորեն գործածվել է Մադրասի հայ համայնքում։

Հակոբ Շահամիրյանը մահացել է երիտասարդ տարիքում՝ 1774 թվականին և թաղվել Մալայզիայի Մալակա թերակղզում եղած իր ընդարձակ կալվածքներից մեկում։ Հետագայում նրա աճյունը տեղափոխվում է Մալաքա քաղաք և հողին հանձնվում Անգլիկանների Քրայստ Չորչ եկեղեցու ներսում։ Այստեղ, նրա տապանաքարի վրա գրված է. «Ողջույն ընդ քեզ դամբարանիս տառն ընթերցող, տուր ինձ լուրն ազատութեան ազգին իմոյ, որ եմ տենչող...»: Մեծ հայրենասերը մահվանից հետո էլ ցանկանում է իմանալ իր ազգի՝ հայերի ազատության և անկախության լուրը, որի համար նա գրել է օրենքների օրենքը՝ Սահմանադրությունը։ 1998 թվականի Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայում կազմակերպվել էր գիտաժողով նվիրված Հայոց առաջին սահմանադրության՝ «Որոգայթ փառացի» 225-ամյակին։ Տրամադրված է Վիքիպեդիայի կողմից
Ցուցադրվում են 1 - 1 արդյունքները 1 այս փնտրման համար 'Շահամիրյան, Հակոբ', հարցման ժամանակը: 0.01s Հստակեցնել արդյունքները
  1. 1
    Այլ հեղինակներ: “…Շահամիրյան, Հակոբ…”
    Գիրք