ՅՈՒՆԵՍԿՕ
|ծանոթագրություններ = |նախկին անվանումներ = }} ՅՈՒՆԵՍԿՕ, լրիվ անվանումը՝ Միավորված ազգերի կրթական, գիտական և մշակութային կազմակերպություն (''United Nations Educational, Scientific and Cultural Organization'', UNESCO ), ՄԱԿ-ի մասնագիտացված գործակալություն, որը հիմնադրվել է Փարիզում։ Կազմակերպության հռչակած նպատակն է նպաստել խաղաղության և անվտանգության պահպանմանը՝ զարկ տալով միջազգային համագործակցությանը կրթության, գիտության և մշակույթի բնագավառներում բարեփոխումների իրականացման միջոցով։ Դա նպատակ ունի Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությամբ հռչակված հիմնարար ազատությունների հետ մեկտեղ մեծացնել համընդհանուր հարգանքը արդարության, օրենքի ուժի, մարդու իրավունքների նկատմամբ։ ՅՈՒՆԵՍԿՕ-ն հանդիսանում է Ազգերի լիգայի Ինտելեկտուալ համագործակցության միջազգային կոմիտեի իրավահաջորդը։ՅՈՒՆԵՍԿՕ-ն ունի 193 անդամ երկիր և 11 ասոցացված երկիր։ Նրա ոլորտային օֆիսների մեծ մասը գործում են խմբակային՝ ընդգրկելով երեք կամ ավելի պետություններ․ գոյություն ունեն նաև ազգային և տարածաշրջանային գրասենյակներ։
ՅՈՒՆԵՍԿՕ-ն ձգտում է իրականացնել իր նպատակները հինգ մեծ ծրագրերի միջոցով՝ կրթություն, բնական գիտություններ, սոցիալական գիտություններ, մշակույթ և հաղորդակցություն/տեղեկատվություն։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հովանավորվող նախագծերը ներառում են՝ գրագիտություն, տեխնիկական և ուսուցիչների վերապատրաստման ծրագրեր, միջազգային գիտական ծրագրեր, անկախ մեդիայի և մամուլի ազատության խթանում, տարածաշրջանային և մշակութային պատմական նախագծեր, մշակութային բազմազանության խթանում, համաշխարհային գրականության թարգմանություններ, միջազգային համագործակցության համաձայնագրեր, որոնք ապահովում են համաշխարհային մշակութային և բնական ժառանգության անվտանգությունը (Համաշխարհային ժառանգության օբյեկտներ), մարդու իրավունքների պահպանում։ Հանդիսանում է նաև ՄԱԿ-ի Զարգացման խմբի անդամ։
ՅՈՒՆԵՍԿՕ-ի նպատակն է նպաստել խաղաղության կերտմանը, աղքատության վերացմանը, կրթության, գիտության, մշակույթի, հաղորդակցության և տեղեկատվության շնորհիվ կայուն զարգացման և միջմշակութային երկխոսության հասնելը։ Կազմակերպության այլ գերակայությունների թվում են բոլորի համար կրթության բարձր մակարդակի ապահովումը և ամբողջ կյանքի ընթացքում կրթության ապահովումը, սոցիալական և էթիկական մարտահրավերներին դիմակայելը, մշակութային բազմազանության խթանումը, խաղաղության մշակույթի և գիտակից հասարակությունների կառուցումը տեղեկատվության և հաղորդակցության շնորհիվ։
Միջազգային հանրության լայն նպատակները, ինչպես նշված է միջազգայնորեն համաձայնեցված զարգացման նպատակներում, որն ընդգրկում է Հազարամյակի զարգացման նպատակները, գտնվում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի բոլոր ռազմավարությունների և գործունեության հիմքում։ Տրամադրված է Վիքիպեդիայի կողմից
-
1
-
2Հրապարակվել է 2016“…Երևանի պետական համալսարան Պատմության ֆակուլտետ Հայ արվեստի պատմության և տեսության ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոն…”
Գիրք -
3Հրապարակվել է 2020“…Փիլիսոփայությունը արդի աշխարհում» գիտաժողով ՅՈւՆԵՍԿՕ-ի հռչակած Փիլիսոփայության համաշխարհային օրվա…”
Գիրք -
4Հրապարակվել է 2019“…«Փիլիսոփայությունը արդի աշխարհում» գիտաժողով ՅՈւՆԵՍԿՕ-ի հռչակած Փիլիսոփայության համաշխարհային օրվա…”
Գիրք -
5Հրապարակվել է 2023“…ՅՈւՆԵՍԿՕ-ի հռչակած Փիլիսոփայության համաշխարհային օրվա կապակցությամբ հրավիրված հանրապետական…”
Գիտաժողովի նյութեր Գիրք -
6Հրապարակվել է 2021“…ՅՈւՆԵՍԿՕ-ի հռչակած Փիլիսոփայության համաշխարհային օրվա կապակցությամբ հրավիրված հանրապետական…”
Գիտաժողովի նյութեր -
7Հրապարակվել է 2022“…ՅՈւՆԵՍԿՕ-ի հռչակած Փիլիսոփայության համաշխարհային օրվա կապակցությամբ հրավիրված հանրապետակասն…”
Գիտաժողովի նյութեր -
8Հրապարակվել է 2018“…«Փիլիսոփայությունը արդի աշխարհում» գիտաժողով ՅՈւՆԵՍԿՕ-ի հռչակած Փիլիսոփայության համաշխարհային օրվա…”
Գիրք -
9Հրապարակվել է 2017“…«Փիլիսոփայությունը արդի աշխարհում» գիտաժողով ՅՈւՆԵՍԿՕ-ի հռչակած Փիլիսոփայության համաշխարհային օրվա…”
Գիրք -
10Հրապարակվել է 2005“…Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարան. Յունեսկօ-ի մարդու իրավունքների և…”
Գիրք