Մեսրոպ Մաքսուդյան

Մեսրոպ Մաքսուդյան (), բանասեր, թարգմանիչ։

Սկզբնական կրթությունն ստացել է Կ. Պոլսում։ Այնուհետև սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, Սորբոնի համալսարանում, հետևել լեզվաբանության դասընթացներին, աշակերտել Ա. Մեյեին։ 1902 թվականին Էջմիածնում ձեռնադրվել է վարդապետ, դասավանդել Գևորգյան ճեմարանում։ 1912 թվականին Փարիզում (ֆրանսիա) լույս է տեսել նրա «Ակնա բարբառը» աշխատությունը։ 1914 թվականին Մաքսուդյանը դարձել է Փարիզի լեզվաբանական ընկերության անդամ։ Գրել է հոդվածներ, կատարել թարգմանություններ Հաֆեզից ու Սաադիից, որոնք տպագրել է «Անահիտ», «Լումա», «Արարատ», «Տարազ» պարբերականներում։ Լույս է ընծայել Հաֆեզի թարգմանությունների մի ժողովածու («Օտար փունջեր», 1905), ինքնուրույն և թարգմանական գործերի ժողովածու («Հույզեր», 1915), Կալիդասայի «Շակունտալա»-ն (հրատարակություն 1949) և այլն։ Տրամադրված է Վիքիպեդիայի կողմից
Ցուցադրվում են 1 - 1 արդյունքները 1 այս փնտրման համար 'Մաքսուդյան, Մեսրոպ, 1876-1918', հարցման ժամանակը: 0.02s Հստակեցնել արդյունքները
  1. 1
    Ժուկովսկի, Վ.Ա
    Հրապարակվել է 1905
    Այլ հեղինակներ: “…Մաքսուդյան, Մեսրոպ, 1876-1918…”
    Գիրք