Մարդու իրավունքների պաշտպան

Մարդու իրավունքների պաշտպան կամ իրավապաշտպան, անձ, որն անհատապես կամ այլոց հետ բարձրաձայնում կամ պաշտպանում է մարդու իրավունքները։ Իրավապաշտպանները կարող են լինել լրագրողներ, բնապահպաններ, ազդարարներ, արհմիությունների անդամներ, իրավաբաններ, ուսուցիչներ, անմիջական գործողությունների մասնակիցներ կամ պարզապես անհատներ, որոնք գործում են միայնակ։ Այս անձինք իրենց աշխատանքի շրջանակներում կամ կամավոր սկզբունքներով  կարող են պաշտպանել մարդու իրավունքները։ Իրենց գործունեության համար մարդու իրավունքների պաշտպանները (ՄԻՊ) հաճախ ենթարկվում են ճնշումների. նրանց կարող են զրպարտել, լրտեսել, հետապնդել, կեղծ մեղադրանքներ առաջ քաշել, կամայական ձերբակալել, սահմանափակել տարբեր միություններին միանալու նրանց իրավունքը, ֆիզիկական հարձակումների թիրախ դարձնել և նույնիսկ սպանել։ 2020 թվականին աշխարհի 25 երկրներում սպանվել է առնվազն 331 մարդու իրավունքների պաշտպան։ Միջազգային հանրությունը և որոշ երկրներ փորձել են արձագանքել այս բռնություններին՝ ձեռնարկելով պաշտպանական տարբեր միջոցներ, սակայն ՄԻՊ-երի նկատմամբ բռնությունները շարունակում են աճել։ Կանանց իրավունքների պաշտպանները և բնապահպանները բախվում են ավելի մեծ ճնշումների և ռիսկերի, քան իրավունքների այլ ոլորտներով զբաղվող  մարդու իրավունքների պաշտպանները։

1998 թվականին Միավորված ազգերի կազմակերպությունն ընդունեց «Մարդու իրավունքների պաշտպանների մասին» հռչակագիրը՝ ՄԻՊ-երի աշխատանքն օրինականացնելու և նրանց գործունեության պաշտպանությունն ընդլայնելու նպատակով։ Այս հռչակագրից հետո մեծ թվով ակտիվիստներ սկսեցին կոչվել մարդու իրավունքների պաշտպաններ։ Տրամադրված է Վիքիպեդիայի կողմից
Ցուցադրվում են 1 - 4 արդյունքները 4 այս փնտրման համար 'Մարդու իրավունքների պաշտպան', հարցման ժամանակը: 0.09s Հստակեցնել արդյունքները
  1. 1
    Հրապարակվել է 2009
    “…Մարդու իրավունքների պաշտպան ՀՀ…”
    Գիրք
  2. 2
    Հրապարակվել է 2009
    “…ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան…”
    Գիրք
  3. 3
    Հրապարակվել է 2010
    “…ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան…”
    Գիրք
  4. 4
    Հրապարակվել է 2015
    “…Մարդու իրավունքների պաշտպան…”
    Գիրք