Հրաչյա Մարգարյան

Հրաչյա Խաչատուրի Մարգարյան (), հայ խորհրդային կուսակցական և պետական աշխատող, ԽՄԿԿ անդամ (1931մինի Ավարտել է ԽՄԿԿ ԿԿ-ին առընթեր կուսակցական կազմակերպիչների բարձրագույն դպրոցը (1946)։ Աշխատել է Լենինականի (այժմ՝ Գյումրի) տեքստիլ կոմբինատում և շրջանային թերթերի խմբագրություններում, 1937-1939 թվականներին և 1941-1943 թվականներին՝ ՀԿԿ ԿԿ ապարատում։ 1939-1941 թվականներին եղել է «Խորհրդային Հայաստան» թերթի խմբագիրը, 1943 թվականին ընտրվել է ՀԿԿ ԿԿ քարտուղար։ 1946-1951 թվականներին աշխատել է ԽՄԿԿ ԿԿ ապարատում՝ որպես տեսուչ, ապա՝ բաժնի վարիչ։ 1952 թվականին նշանակվել է «Խորհրդային Հայաստան» թերթի խմբագիր։ 1953 թվականին ընտրվել է ՀԿԿ ԿԿ երկրորդ քարտուղար։ 1959-1964 թվականներին եղել է ՀԽՍՀ մշակույթի նախարար, 1964 թվականից՝ ՀԽՍՀ Գերագույն խորհրդի Նախագահության նախագահի տեղակալը։ Եղել է ՀԿԿ ԿԿ (1943-1945, 1952-1967), ՀԽՍՀ Գերագույն սովետի Նախագահության անդամ (1965-1967), ԽՍՀՄ IV-V և ՀԽՍՀ IV-VII գումարումների Գերագույն սովետի դեպուտատ։ Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։ Տրամադրված է Վիքիպեդիայի կողմից
Ցուցադրվում են 1 - 1 արդյունքները 1 այս փնտրման համար 'Մարգարյան, Հրաչյա 1912-1967', հարցման ժամանակը: 0.07s Հստակեցնել արդյունքները
  1. 1
    Հրապարակվել է 1958
    Այլ հեղինակներ: “…Մարգարյան, Հրաչյա 1912-1967…”
    Գիրք