Մելինե Մանուշյան
Մելինե Մանուշյան (Մելինէ Մանուշեան, ), ֆրանսահայ գործիչ։Դիմադրության մասնակից Միսաք Մանուշյանի կինը։
Ծնվել է 1913 թվականին Կ. Պոլսում։ Հայոց Ցեղասպանության ժամանակ զրկվել է ծնողներից, մանկությունը անցկացրել է որբանոցներում։ Մինչև 1926 թվականն ապրել է Մարսելում, 1934 թվականին ծանոթացել է ապագա ամուսնու հետ։ Մոտ հարաբերությունների մեջ է եղել Շառլ Ազնավուրի ընտանիքի հետ։
Միսաք Մանուշյանի՝ կնոջն ուղարկած վերջին նամակի բնօրինակը պահվում է Կոնգրեսի գրադարանում, Վաշինգտոն։ Լուի Արագոնը, ոգեշնչված Մանուշյանի վերջին նամակից՝ ուղղված կնոջը, գրել է «Տողեր՝ հիշատակի համար» (''Strophes pour se souvenir'') բանաստեղծությունը։
Միսաք Մանուշյանի մահապատժի իրագործումից հետո Մելինեն խուսափել է ֆաշիստական կալանքից և ողջ մնացել պատերազմում։ Նա այլևս երբեք չի ամուսնացել և երեխա չի ունեցել։ 1954 թվականին Մելինե Մանուշյանը գրել է ամուսնուն նվիրված հուշեր, որոնց հիման վրա 1985 թվականին նկարահանվել է ֆիլմ։ Տրամադրված է Վիքիպեդիայի կողմից
-
1