Հայ երիտասարդաց ընկերակցություն
Հայ երիտասարդաց ընկերակցություն (ՀԵԸ), Հայկական բարեգործական ընդհանուր միության մարզական և մշակութային կազմակերպություն։ Հիմնվել է 1931 թվականին Բեյրութում՝ Մեծի Տանն Կիլիկիո Բաբկեն Ա Կյուլեսերյան աթոռակից կաթողիկոսի նախաձեռնությոմբ, ազգային գործիչներ Շահե Գասպարյանի, Միհրան Տամատյանի, Հակոբ Թոփչյանի և այլոց աջակցությամբ։ ԵԱԸ-ի միջուկը կազմում է Մերձավոր Արևելքում Ամերիկյան օգնության կոմիտեի հովանավորությամբ գործող Մերձավոր Արևելքի ընկերությունը, որը սկզբնապես կոչվել է Չափահաս որբերի միություն։ Ընկերակցության առաջին նախագահն էր Արտավազդ արք. Սյուրմեյանը։ 1933 թվականին ՀԵԸ անցել է ՀԲԸՄի հովանավորության տակ՝ դառնալով նրա երիտասարդական մարզամշակութային թևը։ Տրամադրված է Վիքիպեդիայի կողմից-
1