Հայկական գրադարանային ասոցիացիա

Հայկական գրադարանային ասոցիացիա (ՀԳԱ), հիմնադրվել է 1994 թվականին Երևանում՝ ՀԱԳ-ի, ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտությունների, Խնկո Ապոր անվան մանկական հանրապետական, Ա. Իսահակյանի անվան քաղաքային կենտրոնական, գիտաբժշկական, գիտատեխնիկական գրադարանների, ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության նախաձեռնությամբ (մինչև 2004 թվականը՝ Հայկական գրադարանային միություն)։

ՀԳԱ-ն կազմակերպում է գրադարանային գործի զարգացմանը, արդիական տեղեկատվությանը նվիրված գիտաժողովներ, խորհրդակցություններ, սեմինարներ, կլոր սեղաններ, բանավեճեր և այլն։ Համագործակցում է տարածաշրջանային և միջազգային նմանատիպ կազմակերպությունների հետ։ 1996-2003 թվականներին եղել է Գրադարանային ասոցիացիաների և հաստատությունների միջազգային դաշնության անդամ։ 1997 թվականին մասնակցել է դաշնության 4 մշտական հանձնաժողովների աշխատանքներին։ Ներկայացուցչություն է ունեցել Ազատ տեղեկատվության և արտահայտման ազատության հանձնաժողովում։ Մասնակցել է միջազգային գիտաժողովների, խորհրդաժողովների։

1990-ական թվականներին ՀԳԱ-ին անդամակցում է շուրջ 40 գրադարանի ավելի քան 240 ներկայացուցիչ։ Պաշտոնական տպագիր հրատարակությունը և խոսնակը «Հայկական գրադարան» տարեգիրքն է (սկզբում՝ «Տեղեկագիրք»)։

2002 թվականից անընդմեջ մինչև օրս ՀԳԱ-ն կազմակերպում և անցկացնում է հանրապետության գրադարանների տարվա գլխավոր իրադարձությունը՝ Ազգային գրադարանային շաբաթը;

ՀԳԱ-ի նախագահներ են եղել Ներսես Հայրապետյանը (1994–2003), Դավիթ Սարգսյանը (2003-2012), Ռուզան Տոնոյանը (2012 թվականից)։ Տրամադրված է Վիքիպեդիայի կողմից
Ցուցադրվում են 1 - 2 արդյունքները 2 այս փնտրման համար 'Հայկական գրադարանային ասոցիացիա', հարցման ժամանակը: 0.01s Հստակեցնել արդյունքները
  1. 1
    Հրապարակվել է 2023
    “…Հայկական գրադարանային ասոցիացիա…”
    Կարդալ առցանց
    Պարբերական
  2. 2
    “…Հայկական գրադարանային ասոցիացիա…”
    Ամսագիր