Հայկական գործերի կոմիսարիատ

Հայկական գործերի կոմիսարիատ, ազգային քաղաքականության մարմին ՌԽՖՍՀ Ազգությունների ժողկոմատին առընթեր։

Ստեղծվել է 1917 թվականին, ի թիվս այլ կոմիսարիատների ու բաժինների (լեհական, լիտվական, հրեական, էստոնական, լատիշական, ուկրաինական և այլն), նույն ժողկոմատի կազմում։ Ժողովրդական կոմիսարի պաշտոնը զբաղեցրել է Վ. Ավանեսովը, տեղակալը՝ Վահան Տերյանը։ Խնդիրն էր Ռուսաստանի հայ բնակչության շրջանում, նաև Հայաստանում քարոզել խորհրդային իշխանության գաղափարները և դրա ազգային քաղաքականության իրականացման սկզբունքները։

Կոմիսարիատի անդամները գործուն մասնակցել են Դեկրետ «Թուրքահայաստանի մասին» փաստաթղթի մշակմանը։

Կոմիսարիատը և դրա տեղական բաժանմունքները (Աստրախան, Սարատով, Դոնի Ռոստով, Խարկով, Կիև, Արմավիր և այլն) որոշակի աշխատանք են կատարել Արևմտյան Հայաստանից գաղթածներին օգնություն կազմակերպելու համար, այդ նպատակով ստեղծվել է գաղթականների հարցերով զբաղվող հատուկ բաժին։ Կոմիսարիատի ջանքերով արևմտահայ գաղթականները ստացել են հող, բնակարան, լուծվել են նրանց աշխատանքի տեղավորելու և նյութական օգնություն կազմակերպելու հարցերը։ Բացվել են հիվանդանոցներ, որբանոցներ։

1918 թվականին, երբ թուրքական զորքերը ներխուժում են Հայաստան, Հայկական գործերի կոմիսարիատը և դրա տեղական բաժանմունքները կազմավորում են հայկական զորամասեր, որոնք մեկնելու էին Հայաստանին օգնության։

Կոմիսարիատն ունեցել է տպագիր մարմիններ՝ «Կարմիր օրեր», «Կարմիր դրոշակ» (Թիֆլիս), «Կարմիր բանվոր» (Աստրախան), «Կոմունիստ» (Մոսկվա

Հայաստանում խորհրդային իշխանություն հաստատվելուց հետո, ՌԽՖՍՀ Ազգությունների ժողկոմատի 1921 թվականի մարտի 5-ի որոշմամբ Հայկական գործերի կոմիսարիատը դադարեցնում է գործունեությունը։ Տրամադրված է Վիքիպեդիայի կողմից
Ցուցադրվում են 1 - 3 արդյունքները 3 այս փնտրման համար 'Հայկական գործերի կոմիսարիատ', հարցման ժամանակը: 0.01s Հստակեցնել արդյունքները
  1. 1
    Չիչերին
    Հրապարակվել է 1918
    “…Հայկական գործերի կոմիսարիատ…”
    Գիրք
  2. 2
    “…Հայկական գործերի կոմիսարիատ…”
    Գիրք
  3. 3
    Լենին, Վ.
    Հրապարակվել է 1918
    “…Հայկական գործերի կոմիսարիատ…”
    Գիրք