Դավիթ Համբարձումյան

Դավիթ Գրիգորի Համբարձումյան (), հայ ջրացատկորդ։ Սպորտի վաստակավոր վարպետ (1984)։ Ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը (1978)։ ՀԽՍՀ ջրացատկի հավաքականի մարզիչ (1985-1987), ՀԽՍՀ սպորտպետկոմի նախագահի տեղակալ (1987-1992)։ Մոսկովյան օլիմպիական խաղերի (1980) և աշխարհի գավաթի խաղարկության (1983) բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն (1981, 1983) և գավաթի գավաթակիր (1984), ԽՍՀՄ բազմակի չեմպիոն (1972-84) և գավաթակիր (1975, 1977, 1984), ԽՍՀՄ ժողովուրդների սպարտակիադաների հաղթող (1975, 1983)։ 1993 թվականից Համբարձումյանի անունով է կոչվում ՀՀ օլիմպիական հերթափոխի ջրացատկի մանկապատանեկան դպրոցը։ Տրամադրված է Վիքիպեդիայի կողմից
Ցուցադրվում են 1 - 1 արդյունքները 1 այս փնտրման համար 'Համբարձումյան, Դավիթ', հարցման ժամանակը: 0.01s Հստակեցնել արդյունքները
  1. 1
    Հրապարակվել է 2009
    Այլ հեղինակներ: “…Համբարձումյան, Դավիթ…”
    Գիրք