Համաշխարհային բանկ

Համաշխարհային բանկ, միջազգային ֆինանսական կազմակերպություն, որը զարգացող երկրներին վարկ է տրամադրում ենթակառուցվածքային հիմնական ծրագրեր իրականացնելու համար։ Իր զարգացման ճանապարհին Համաշխարհային բանկը կրել է բազմաթիվ կառուցվածքային փոփոխություններ, այդ պատճառով էլ «Համաշխարհային բանկ» տերմինի տակ տարբեր փուլերում հասկացվել են տարբեր կազմակերպություններ։

Սկզբից Համաշխարհային բանկը նույնականացվում էր Զարգացման և վերակառուցման միջազգային բանկի հետ, որը Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ֆինանսական աջակցություն էր ցուցաբերում Արևմտյան Եվրոպային և Ճապոնիային։ Ավելի ուշ՝ 1960 թվականին, ստեղծվեց Միջազգային զարգացման ասոցիացիա, որն իր վրա էր վերցնում այդ բանկի քաղաքականության հետ կապված գործառույթների մի մասը։

Ներկայումս «Համաշխարհային բանկ» փաստացի նշանակում է երկու կազմակերպություն. * Վերակառուցման և զարգացման միջազգային բանկ * Զարգացման միջազգային ասոցիացիա։

Տարբեր ժամանակներում Համաշխարհային բանկի խնդիրները լուծելու համար դրանց են միացել ևս երեք կազմակերպություն. * Միջազգային ֆինանսական կորպորացիան * Ներդրումների երաշխավորման բազմակողմանի գործակալությունը * Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոնը Բոլոր հինգ կազմակերպությունները մտնում են Համաշխարհային բանկի կազմակերպությունների խմբի մեջ և կոչվում են Համաշխարհային Բանկի Խումբ։ Առանձին դեպքերում «Համաշխարհային բանկ» ասելով նախկինի պես նկատի են ունենում Վերակառուցման և զարգացման միջազգային բանկը, որը մինչ օրս Համաշխարհային բանկի գուծունեության հիմքն է կազմում։ Տրամադրված է Վիքիպեդիայի կողմից
Ցուցադրվում են 1 - 1 արդյունքները 1 այս փնտրման համար 'Համաշխարհային բանկ', հարցման ժամանակը: 0.07s Հստակեցնել արդյունքները
  1. 1
    Հրապարակվել է 2007
    “…Համաշխարհային բանկ…”
    Գիրք