ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոն
ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոն (ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ), բարձրագույն ուսումնական հաստատություն, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի համակարգում գործող կենտրոն Երևանում։ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնը՝ իբրև հետազոտական ուսումնական հաստատության նախատիպ, ազգային և տարածաշրջանային դերակատարությամբ գիտակրթական և ուսումնահետազոտական հաստատություն է, որի հիմնական նպատակն է խթանել երկրի սոցիալ-տնտեսական զարգացումն ու միջազգային, կրթական ու հետազոտական տարածքին ինտեգրումը, ապահովել որակյալ ու մրցունակ կրթություն՝ հետազոտական բաղադրիչի շեշտադրմամբ՝ նպաստելով անհատի շարունակական զարգացմանը, հետազոտական կարողությունների ձեռքբերմանը, գիտակրթական ոլորտում գիտելիքի ստեղծման, փոխանցման միջոցով իրականացնելով կրթությունից գիտություն սահուն անցումը։
Կրթության և գիտության մերձեցմանն ուղղված այս քայլերը նպաստում են նաև ակադեմիական համակարգի գիտական կադրերի երիտասարդացմանը։ Տրամադրված է Վիքիպեդիայի կողմից
-
1
-
2