Բելա Կուն
Բելա Կուն (, ի ծնե՝ Բելա Կոն (''Béla Kohn''), ), հունգարացի կոմունիստական ակտիվիստ և քաղաքական գործիչ, Հունգարիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության (ՀՍԴԿ) և (1902), ԽՄԿԿ անդամ (1917)։1914 թվական զորակոչվել է բանակ, 1916 թվականին գերի է ընկել Ռուսաստանում։ 1917 թվականի Փետրվարյան հեղափոխությունից հետո համագործակցել է Տոմսկի բոլշևիկյան նահանգկոմին, աշխատել «Սիբիրսկի ռաբոչի» ամսագրում և «Զնամյա ռևոլյուցիի» թերթում։
1918 թ. մարտին Ա. Կունաեի հետ հիմնադրել է ՌԿ(բ)կ հունգարական խումբը։ Եղել է 1918 թվական մայիսին ստեղծված ՌԿ(բ) կ արտասահմանյան խմբերի Կենտրոնական ֆեդերացիայի նախագահը։ Ռուսաստանում ընկերացել է Վլադիմիր Լենինի հետ և մասնակցել է քաղաքացիական կռիվներին։ 1918 թվականին անօրինական ճանապարհով վերադարձել է Հունգարիա և խորհրդային ղեկավարության աջակցությամբ դարձել Հունգարիայի կոմկուսի (ՀԿԿ) հիմնադիրներից, ընտրվել դրա նախագահ։ Հունգարական Խորհրդային Հանրապետության (ՀԽՀ) հռչակումից (1919 թ. մարտի 21) հետո զբաղեցրել է արտաքին գործերի, ռազմական գործերի ժողկոմի պաշտոնները։
ՀԽՀ-ի լուծարումից հետո կրկին տեղափոխվել է Խորհրդային Ռուսաստան, մասնակցել Ղրիմում սպիտակգվարդիականների դեմ մղվող մարտերին, ընտրվել Ղրիմի հեղկոմի նախագահ։
Պարգևատրվել է Կարմիր դրոշի շքանշանով (1927 թ.)։ Տրամադրված է Վիքիպեդիայի կողմից
-
1