Կովկասի հայոց բարեգործական ընկերություն
Կովկասի հայոց բարեգործական ընկերություն, լուսավորամշակութային կազմակերպություն, որը հիմնվել է 1881 թվականի նոյեմբերի 15-ին Թիֆլիսում՝ բժիշկ, հասարակական գործիչ Բագրատ Նավասարդյանի նախաձեռնությամբ, գրող Գաբրիել Սունդուկյանի գործուն մասնակցությամբ։ Նպատակն էր նյութապես օգնել 1877–1878 թվականների ռուս-թուրքական պատերազմի հետևանքով Հարավային Կովկաս՝ մասնավորապես Թիֆլիս, գաղթած հայերին, ինչպես նաև Արևմտյան Հայաստանի հայությանը, լուսավորական աշխատանք տանել նրանց շրջանում։1899 թվականին ունեցել է 21 մասնաճյուղ Երևանում, Վաղարշապատում, Ալեքսանդրապոլում, Կարսում, Ախալցխայում, Ախալքալաքում, Շուշիում, Նախիջևանում, Քութայիսում և այլուր։ Տրամադրված է Վիքիպեդիայի կողմից
-
1Հրապարակվել է 1915“…Կովկասի հայոց բարեգործական ընկերություն…”
Գիրք -
2Հրապարակվել է 1893“…Կովկասի հայոց բարեգործական ընկերություն…”
Գիրք