Կոնստանտին Կեդրով

Կոնստանտին Կեդրով (, ), ռուս բանաստեղծ, գրական քննադատ, փիլիսոփայական գիտությունների դոկտոր։

1960 թվականից ապրում է Մոսկվայում։ Սովորել է Կազանի համալսարանում, ավարտել պատմա-բանասիրական ֆակուլտետը։ 1968 թվականին ընդունվել է ԽՍՀՄ գրողների միության Գրականության ինստիտուտի ասպիրանտուրան։ Այստեղ նրա շուրջ ձևավորվում է ուսանող բանաստեղծների մի խումբ, ովքեր հետաքրքրված էին ռուսական բանաստեղծության զարգացման նորարարական գծով։ 1983 թվականին Կեդրովը նրանց պոեզիայի ընդհանուր սկզբունքը ձևակերպել է որպես մետամետաֆոր։

1989 թվականին «Սովետսկի պիսատել» հրատարակչությունում լույս է տեսնում Կեդրովի «Բանաստեղծական տիեզերք» մենագրությունը, որտեղ մետամետաֆորի կոնցեպցիայի մեկնությանը զուգահեռ նա զարգացրել է փիլիսոփայական մետակոդի գաղափարը, որպես կենդանի և անօրգանական տիեզերքի միասնական կոդ-ծածկագիր։

1996 թվականին Կեդրովը փիլիսոփայության ինստիտուտում դոկտորական ատենախոսություն է պաշտպանում «Էթիկա-մարդաբանական սկզբունքը մշակույթում» թեմայով։

2000 թվականի մարտի 21-ին Կ. Կեդրովի նախաձեռնությամբ առաջին անգամ Ռուսաստանում նշվում է Պոեզիայի համաշխարհային օրը (ՅՈՒՆԵՍԿՕ-ի շրջանակներում)։ Հրատարակել է շուրջ երկու տասնյակ գրքեր։ Տրամադրված է Վիքիպեդիայի կողմից
Ցուցադրվում են 1 - 1 արդյունքները 1 այս փնտրման համար 'Կեդրով, Կոնստանտին', հարցման ժամանակը: 0.01s Հստակեցնել արդյունքները
  1. 1
    Հրապարակվել է 2015
    Այլ հեղինակներ: “…Կեդրով, Կոնստանտին…”
    Գիրք