Ելենա Կացյուբա

Ելենա Կացյուբա (, ), ռուս բանաստեղծուհի։

Ավարտել է Կազանի համալսարանի լրագրության ֆակուլտետը։ Յուննա Մորիցի և Անդրեյ Վոզնեսենսկու նախաձեռնությամբ Կացյուբան ընդունվել է գրողների միություն Հենրիխ Սապգիրի երաշխավորությամբ, ԽՍՀՄ փլուզումից հետո ԳՄ կայացած առաջին համաժողովում։

Մասնակցել է Սորբոնի (2002) Ռուսական բանաստեղծական ընթերցումներին, Լայպցիգի գրքի միջազգային տոնավաճառին (2004), Փարիզի (2005) Գրքի սալոնին, «Կիևյան դափնիներ» (2007) պոետական փառատոնին, Պրահայի «Եվրոպա 2008» միջազգային գրական առաջին փառատոնին, Հարավային Կորեայի Մանխե քաղաքում (2012) կայացած բանաստեղծական փառատոնին և այլն։

Նրա բանաստեղծություններն ընդգրկվել են «Դարի բանաստեղծությունը», «Դարի ինքնահրատ», «ДЕПО», «Ռուս բանաստեղծներն այսօր» և այլ նշանակալից ժողովածուներում։

Ելենա Կացյուբան ցայսօր հրատարակել է մի շարք գրքեր։ «Աղբյուսից» բացի նրա առավել հանրահայտ ժողովածուներն են «Դրախտների խաղը» (2003) և «Լուսնի վկայությունը» (2008)։ Տրամադրված է Վիքիպեդիայի կողմից
Ցուցադրվում են 1 - 1 արդյունքները 1 այս փնտրման համար 'Կացյուբա, Ելենա', հարցման ժամանակը: 0.01s Հստակեցնել արդյունքները
  1. 1
    Հրապարակվել է 2015
    Այլ հեղինակներ: “…Կացյուբա, Ելենա…”
    Գիրք