Կարմիր խաչի միջազգային կոմիտե
) |պատկեր = Flag_of_the_ICRC.svg |նկարագրություն = ԿԽՄԿ-ի խորհրդանիշը |հապավում =|հիմնադրված = |շտաբակայան = Ժնև, Շվեյցարիա |կոորդինատներ = 46.12°N 6.09°E |տիպ = Մասնավոր մարդասիրական կազմակերպություն |տարածաշրջան = ամբողջ աշխարհ |ղեկավարի պաշտոն = Նախագահ |ղեկավարի անուն = Պետեր Մաուրեր |վերադաս կազմակերպություն = Կարմիր խաչի և կարմիր մահիկի շարժում |բյուջե = 1 576 700 000 CHF (2016) |անձնակազմի թիվ = 15 448 (2016) |կայք = |Վիքիպահեստում = International Committee of the Red Cross }}
Կարմիր խաչի միջազգային կոմիտե (ԿԽՄԿ), մարդասիրական կազմակերպություն, որը հիմնադրվել է 1863 թվականի հունիսի 24-ին Ժնևում և հանդիսանում է Նոբելյան մրցանակի եռակի դափնեկիր։ 1949 թվականի Ժնևյան չորս կոնվենցիաների և 1977 ու 2005 թվականների դրանց լրացուցիչ արձանագրությունների (Արձանագրություն 1, Արձանագրություն 2) անդամ երկրները (ներքոստորագրյալները) ԿԽՄԿ-ին տվել են միջազգային և ներքին զինված հակամարտությունների տուժածների պաշտպանության մանդատ։ Այդ տուժածների թվին են պատկանում պատերազմի արդյունքում վիրավորվածները, բանտարկյալները (ռազմագերիներ), տեղահանվածները, քաղաքացիական անձինք և այլ ոչ կոմբատանտներ։
ԿԽՄԿ-ն Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային ֆեդերացիայի և 189 ազգային միությունների հետ միասին հանդիսանում է Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային շարժման մի մասը։ Այն շարժման ամենահին և ամենապատվավոր կազմակերպությունն է, որն աշխարհում ամենալայն ճանաչումն ունեցող կազմակերպություններից է և երեք անգամ՝ 1917, 1944 և 1963 թվականներին, արժանացել է Նոբելյան մրցանակի։
Ի սկզբանե ԿԽՄԿ-ն բաղկացած էր 5 անդամներից, ովքեր Ժնևի ազդեցիկ ընտանիքների ներկայացուցիչներ էին։ Նրանք կազմակերպեցին կոնֆերանս, որի ընթացքում ներկայացրեցին իրենց առաջարկները։ Դրանով էլ դրվեց Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային շարժման հիմքը։ Տրամադրված է Վիքիպեդիայի կողմից
-
1Հրապարակվել է 2001“…Կարմիր խաչի միջազգային կոմիտե…”
Գիրք -
2Հրապարակվել է 2003“…Կարմիր խաչի միջազգային կոմիտե…”
Գիրք -
3Հրապարակվել է 2005“…Կարմիր խաչի միջազգային կոմիտե…”
Գիրք