Միքայել Կարապետյան

Միքայել Իվանի Կարապետյան (Իվան Գերասիմի Լազիև–Լազյան, ), հայ բոլշևիկ պրոֆեսիոնալ հեղափոխական, իրավաբան, ԽՄԿԿ անդամ (1909

Հեղափոխական գործունեության մեջ ներգրավվել է 1904 թվականից։ 1910 թվականին տեղափոխվել է Կիև, որտեղ ձերբակալվել է և 2 տարով աքսորվել Վոլոգդայի նահանգ։ 1914 թվականին, Պրոկոֆի Ջափարիձեի, Արմենակ Բորյանի և այլոց հետ, մասնակցել է Թիֆլիսի բոլշևիկյան կազմակերպության աշխատանքներին։ 1915 թվականին ձերբակալվել և աքսորվել է Աստրախան։

Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո աշխատել է Մոսկվայի սովետին կից հետաքննության հանձնաժողովում և զինվորական տրիբունալում։ 1922 թվականին եղել է ԽՍՀՄ հյուպատոսը Թուրքիայում։ 1924 թվականից գիտական աշխատանք է կատարել սովետական շինարարության ինստիտուտում։ Տրամադրված է Վիքիպեդիայի կողմից
Ցուցադրվում են 1 - 1 արդյունքները 1 այս փնտրման համար 'Կարապետյան, Միքայել', հարցման ժամանակը: 0.01s Հստակեցնել արդյունքները
  1. 1
    Արամ
    Հրապարակվել է 2021
    Այլ հեղինակներ: “…Կարապետյան, Միքայել…”
    Գիրք