Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան

}} Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան, հիմնադրվել է 1922 թվականի նոյեմբերի 7-ին Երևանում վաստակաշատ մանկավարժ Արշավիր Շավարշյանի ղեկավարությամբ։

Նորաստեղծ բուհն ուներ միայն մանկավարժական ֆակուլտետ՝ նախադպրոցական, դպրոցական և արտադպրոցական մասնագիտություններով։ Պարապմունքները սկսվեցին նոյեմբերի 27-ից նախկին Հռիփսիմյան գիմնազիայի շենքում։

1924-1925 ուսումնական տարում հայկական մանկավարժական ինստիտուտը ունեցավ իր առաջին շրջանավարտները։

Բուհում աշխատում էին ականավոր գիտնականներ ու հմուտ մանկավարժներ Հակոբ Մանանդյանը, Հրաչյա Աճառյանը, Մանուկ Աբեղյանը, Արսեն Տերտերյանը, Աշոտ Տեր-Մկրտչյանը, Դրաստամատ Տեր-Սիմոնյանը, Հայկ Ազատյանը, Գրիգոր Չուբարը, Ավետիք Տեր-Պողոսյանը, Արսեն Բեջանյանը, Տիգրան Ռաշմաճյանը, Հովհաննես Տեր-Միրաքյանը, Գրիգոր Ղափանցյանը, Ստեփան Ներսիսյանը, Վահան Ռշտունին և շատ ուրիշներ։

Հայ մեծ լուսավորիչ Խաչատուր Աբովյանի մահվան 100-ամյա տարեդարձի առթիվ 1948 թվականին Մանկավարժական ինստիտուտը կոչվեց նրա անունով ու մինչև այժմ էլ կրում է մեծ մանկավարժի անունը։

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության որոշմամբ 2000 թվականի հունվարից մանկավարժական ինստիտուտը վերանվանվեց Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան։ մինի|300x300փքս|Հայկական պետական մանկավարժական համալսարանի շենք Համալսարանն իր 95 ամյա պատմության ընթացքում ունեցել է ականավոր շրջանավարտներ, հասարակական և պետական գործիչներ, այնպիսիք, ինչպիսիք են Հայաստանի կենտգործկոմի նախագահ Գևորգ Հանեսօղլյանն ու Հայաստանի Գերագույն խորհրդի նախագահության նախագահ Հրանտ Ոսկանյանը, Խորհրդային Միության հերոս Աշոտ Ամատունին, Հայաստանի Ազգային հերոս Մովսես Գորգիսյանն ու Արցախի հերոս Մեխակ Մեխակյանը, Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արմեն Խաչատրյանը, նախարարներ Հակոբ Մովսեսն ու Հայաստանի արդարադատուրյան պետական խորհրդական Դավիթ Հարությունյանը, գեներալ-լեյտենանտ Ալիկ Սարգսյանը։

Երկրորդ համաշխարհային պատերազմին մասնակցել են 200-ից ավելի շրջանավարտներ և ուսանողներ։ Արցախյան ազատամարտին մասնակցել են 50-ից ավելի շրջանավարտներ և ուսանողներ։ Նրանց մեծագույն մասն արժանացել են խորհրդային և ՀՀ շքանշանների ու մեդալների։

Մեծ է համալսարանի շրջանավարտ գիտնականների ավանդը. Շաքրո Մհոյանն ու Մանվել Զուլալյանը դարձել են ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսներ։ ՀԽՍՀ գիտությունների ակադեմիայի և Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամներ են համալսարանի շրջանավարտներ Աշոտ Աբրահամյանը, Գուրգեն Թադևոսյանը, Սիմոն Կրկյաշարյանը, Աելիտա Դոլուխանյանը, Վիգեն Ղազարյանը։ Մոտ 200 շրջանավարտ դարձել է գիտության դոկտոր-պրոֆեսոր։ Նրանց ջանքերով տպագրել է 2200 անուն գիրք։

Մանկավարժական համալսարանին մեծ պատիվ և հռչակ են բերում համալսարանի շրջանավարտներ Հովհաննես Շիրազն ու Հրանտ Մաթևոսյանը, Սերո Խանզադյանն ու Ռազմիկ Դավոյանը։

Համալսարանի շրջանավարտները լուրջ ներդրում ունեն երկրի մշակութային կյանքում։ Բազմաթիվ գրողներ, լրագրողներ, գրադարանային աշխատողներ, գեղանկարիչներ, ռեժիսորներ, դերասաններ հայտնի են որպես աբովյանականներ։ Ռեժիսորներ Հենրիկ Մալյան, Ֆրունզե Դովլաթյան, Գրիգոր Մելիք-Ավագյան, Լաերտ Վաղարշան, Մարատ Վարժապետյան, Ալբերտ Յավուրյան, Յուրի Երզնկյան, Սերգեյ Իսրայելյան, Դմիտրի Կեսայանց, դիրիժորներ Էմմա Ծատուրյան, Արամ Քաթանյան, Հակոբ Ոսկանյան, գեղանկարիչ Հովհաննես Զարդարյան, քանդակագործ Ղուկաս Չուբարյան, պարուսույցներ Ազատ Ղարիբյան, Վանուշ Խանամիրյան, Ֆրունզե Ելանյան։ Մտավորականների այս սերուցքն է կրթել մեր ուսանողներին։

Ոչ միայն գիտական ու մշակութային, այլև մարզական հաջողություններ է գրանցել մանկավարժական համալսարանը։ Հայաստանի սպորտային փառքի տարածողներ միջազգային կարգի սպորտի վարպետներ, թենիսիստներ Էլմիրա Անտոնյանը, Բագրատ Բուռնազյանը մանկավարժականի շրջանավարտներ են։ Ներկայումս ֆիզիկական կուլտուրայի ամբիոնը վերակազմավորվել է «Շախմատի և սպորտի» ամբիոնի, և այն ղեկավարում է միջազգային կարգի գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը։

Համալսարանում դասավանդում են իրենց ոլորտներում կայացած և լայն ճանաչում ունեցող բարձրորակ մասնագետներ, գիտությունների ազգային ակադեմիայի 17 անդամներ։

Մանկավարժական համալսարանում գործում է ՀՀ ԳԱԱ «Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտ»-ի հետ համատեղ բացված գիտաուսումնական «Ոչ գծային օպտիկական, լազերային և ֆոտոնիկական բյուրեղների լաբորատորա, որտեղ աճեցվում են արհեստական բյուրեղներ։

Այսօր մանկավարժական համալսարանը վարում է միջազգային համավատարմանգրմանը միտված քաղաքականություն, ընդգրկված է կրթության որակի բարձրացմանն ուղղված տարածաշրջանային և եվրոպական կրթական ծրագրերում։ Մանկավարժականի լավագույն ուսանողներն այսուհետ հնարավորություն ունեն իրենց ուսման որոշակի ժամանակահատված փոխանակման ծրագրերով անցկացնել ամերիկյան, եվրոպական և ռուսական հայտնի համալսարաններում։

Համալսարանն ունի 10 ֆակուլտետ, 50-ից ավելի ամբիոններ, առկա և հեռակա ուսուցմամբ համալսարանում սովորում է ավելի քան 10.000 ուսանող։ 2004-2005 ուսումնական տարվանից համալսարանն իրականացնում է եռաստիճան/բակալավրիատ, մագիստրատուրա, ասպիրանտուրա/ ուսուցում։ Ուսման ժամկետը բակալավրիատում 4 տարի է, մագիստրատուրայում՝ 2։ Մասնագետներ են պատրաստվում 52 մասնագիտությունների գծով։ Համալսարանում սահմանված է 25 անվանական թոշակ։ Մանկավարժական համալսարանն ունի հիմնական, ինչպես նաև ավագ դպրոց-վարժարան Երևանի կենտրոնում։

Գիտական առաջընթացին համաքայլ՝ համալսարանը մասնագետներ է պատրաստում ոչ միայն Հայաստանի, այլև Արցախի Հանրապետության և սփյուռքի հայ կրթօջախների համար։ Տրամադրված է Վիքիպեդիայի կողմից
Ցուցադրվում են 1 - 20 արդյունքները 24 այս փնտրման համար 'Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան', հարցման ժամանակը: 0.07s Հստակեցնել արդյունքները
  1. 1
    Հրապարակվել է 2017
    “…Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան : Գիտահետազոտական կենտրոն…”
    Գիրք
  2. 2
    Դալլաքյան, Մարինե Ռուսլանի
    Հրապարակվել է 2024
    “…Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան…”
    Գիրք
  3. 3
    “…Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան…”
    Գիրք
  4. 4
    Հրապարակվել է 2022
    “…Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան ։ Կրթության հոգեբանության և…”
    Գիրք
  5. 5
    Խաչատրյան, Լալիկ Մնացականի
    Հրապարակվել է 2017
    “…Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան…”
    Գիրք
  6. 6
    Հրապարակվել է 2013
    “…Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան…”
    Գիտաժողովի նյութեր Գիրք
  7. 7
    Հրապարակվել է 2020
    “…Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան ։ Լեզվաբանական հետազոտությունների…”
    Գիտաժողովի նյութեր Գիրք
  8. 8
    Հրապարակվել է 2023
    “…Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան…”
    Գիտաժողովի նյութեր Գիրք
  9. 9
    Հովհաննիսյան, Էդգար Գագիկի
    Հրապարակվել է 2021
    “…Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան…”
    Գիրք
  10. 10
    “…Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան…”
    Գիրք
  11. 11
    Հրապարակվել է 2021
    “…Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան «Հայաստանը 1920-1991թթ.» գիտական…”
    Գիտաժողովի նյութեր Գիրք
  12. 12
    Հրապարակվել է 2022
    “…Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան…”
    Գիրք
  13. 13
    Պետրոսյանց, Տիգրան, 1951-
    Հրապարակվել է 2022
    “…Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան…”
    Գիրք
  14. 14
    Պետրոսյանց, Տիգրան, 1951-
    Հրապարակվել է 2021
    “…Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան…”
    Գիրք
  15. 15
    Հրապարակվել է 2020
    “…Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան ։ Բանասիրական ֆակուլտետ ։ Հայոց…”
    Կարդալ առցանց
    Գիտաժողովի նյութեր Գիրք
  16. 16
    “…Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան․ Լեզվաբանական հետազոտությունների…”
    Գիրք
  17. 17
    Հրապարակվել է 2022
    “…Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան ։ Կրթության հոգեբանության և…”
    Գիրք
  18. 18
    Հրապարակվել է 2022
    “…Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան…”
    Պարբերական
  19. 19
    Հրապարակվել է 2023
    “…Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան…”
    Գիրք
  20. 20
    Հրապարակվել է 2015
    “…Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան…”
    Գիրք