Աբաս Իսահակյան

Աբաս Գևորգի Իսահակյան (), հայ խորհրդային բանասեր։

Ծնվել է Ղազարապատում։ 1918 թվականին և 1920 թվականին կռվել է Շիրակ ներխուժած թուրքերի դեմ։ Ավարտել է Ալեքսանդրապոլի (այժմ՝ Լենինական) ռուսական միջնակարգ առևտրական դպրոցը, 1926 թվականին՝ Երևանի պետական համալսարանը։ Տպագրության է պատրաստել Ավետիք Իսահակյանի մի քանի ժողովածուներ, Ա․ Իսահակյանի «Հեքիաթ արևի տակ» ժողովածուի 1974 թվականի հրատարակությունը։ Մասնակցել է Երևանում Վարպետի տուն-թանգարանի ստեղծմանը։ Հայերեն և ռուսերեն հրատարակել է «Ավ. Իսահակյանի մասին» (1971) ժողովածուն, Ավ. Իսահակյանի «Մեր գրի անմահ փառքը» (Հ. Թումանյանի մասին, 1969) տպագիր և անտիպ հոդվածների, ասույթների գիրքը։ 1959 թվականին տողացի ռուսերենի է վերածել Աբու-Լալա Մահարի պոեմը և մի շարք այլ երկեր, որոնք այնուհետև թարգմանվել են ԽՍՀՄ ու աշխարհի շատ լեզուներով։ Տրամադրված է Վիքիպեդիայի կողմից
Ցուցադրվում են 1 - 4 արդյունքները 4 այս փնտրման համար 'Իսահակյան, Աբաս', հարցման ժամանակը: 0.02s Հստակեցնել արդյունքները
  1. 1
    Հրապարակվել է 1972
    Այլ հեղինակներ: “…Իսահակյան, Աբաս…”
    Գիրք
  2. 2
    Այլ հեղինակներ: “…Իսահակյան, Աբաս…”
    Գիրք
  3. 3
    Հրապարակվել է 1967
    Այլ հեղինակներ: “…Իսահակյան, Աբաս…”
    Գիրք
  4. 4
    Այլ հեղինակներ: “…Իսահակյան, Աբաս…”
    Գիրք