Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտ

Երևան | կամպուս = | հասցե = Երևան, Պարույր Սևակի 1, 0014 | կայք = [http://ipia.sci.am/ Պաշտոնական կայք] }} Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտ (ԻԱՊԻ), Հայաստանի Հանրապետության Գիտությունների Ազգային Ակադեմիայի (ՀՀ ԳԱԱ) կիրառական մաթեմատիկայի և ինֆորմատիկայի, ինչպես նաև գիտության և տեխնիկայի տարբեր ճյուղերում համակարգչային տեխնոլոգիաների կիրառման ու գիտահետազոտական և տեխնոլոգիաների զարգացման ուղղված գիտահետազոտական ինստիտուտ։

ԻԱՊԻ-ն հիմնադրվել է 1957թվականին որպես ՀՀ ԳԱԱ և Երևանի Պետական Համալսարանի հաշվողական կենտրոն։ ԻԱՊԻ-ն Հայաստանում համակարգչային գիտության զարգացման և նրա կիրառությունների բնագավառներում նշանակալի ներդրում է ունեցել։ Այն ստեղծել է կիրառական մաթեմատիկայի բազմաշերտ բնագավառների մասնագետների դպրոց։

1963 թվականից ԻԱՊԻ-ն հրատարակում է «Համակարգչային գիտության մաթեմատիկական խնդիրները» գիտական հետազոտությունների ժողովածուն։

1994 թվականին ԻԱՊԻ-ում նախագծվել, ստեղծվել և այժմ հաջողությամբ գործարկվում է Հայաստանի ակադեմիական գիտահետազոտական համակարգչային ցանցը (ASNET-AM): Այն սպասարկում է Հայաստանի տարբեր բնակավայրերում գործող հետազոտական և կրթական կազմակերպությունների ավելի քան 65 ցանցեր։

Ինստիտուտը 1997 թվականից ի վեր, երկու տարին մեկ, կազմակերպում է «Համակարգչային գիտություն և տեղեկատվական տեխնոլոգիաներ» (CSIT) միջազգային գիտաժողովը, որը նպաստում է ինֆորմատիկայի ժամանակակից ճյուղերի զարգացմանը Հայաստանում։ 2004 թվականին ինստիտուտում գործարկվեց "Արմկլաստեր" սուպերկոմպյուտերը։ Նույն թվականից ՀՀ ԳԱԱ միջազգային գիտակրթական կենտրոնի Ինֆորմատիկայի ամբիոնի միջոցով ԻԱՊԻ-ում իրականացվում է մագիստրատուրայի ուսուցում։ ԻԱՊԻ-ն համագործակցում է միջազգային և տեղական գիտական և կրթական մի շարք հաստատությունների հետ EU FP, UNDP, CRDF, ISTC, NATO և այլ միջազգային կազմակերպությունների նախաձեռնությամբ տարվող գլոբալ համագործակցության շրջանակներում։ Ազգային մակարդակով ԻԱՊԻ-ն բազմաթիվ թեմատիկ ծրագրեր է իրականացնում առաջատար գիտաշխատողների ղեկավարությամբ։ Տրամադրված է Վիքիպեդիայի կողմից
Ցուցադրվում են 1 - 4 արդյունքները 4 այս փնտրման համար 'Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտ', հարցման ժամանակը: 0.01s Հստակեցնել արդյունքները
  1. 1
    Կարախանյան, Վ.Մ
    Հրապարակվել է 2016
    “…ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիա: Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտ…”
    Գիրք
  2. 2
    Հրապարակվել է 2018
    “…ՀՀ ԳԱԱ ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտ…”
    Գիրք
  3. 3
    Ասցատրյան, Հ.
    Հրապարակվել է 2017
    “…Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտ…”
    Գիրք
  4. 4
    Հրապարակվել է 2014
    “…Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտ…”
    Գիրք