Վերա Զվյագինցևա
Վերա Կլավդիևնա Զվյագինցևա (), ռուս սովետական բանաստեղծուհի, թարգմանչուհի։ ՀԽՍՀ կուլտուրայի վաստակավոր գործիչ (1969), ՍՄԿԿ անդամ 1954 թվականից։1917 թվականին ավարտել է թատերական դպրոց։ Առաջին գիրքը («Կամրջի վրա») լույս է տեսել 1922 թվականին։ Այնուհետև հրատարակվել են «Մոսկովյան քամի» (1926 թ.), «Ռուսական ճամփաներով» (1946 թ.), «Ձմեռային աստղ» (1958 թ.), «Իրիկնապահ» (1963 թ.) ժողովածուները։ Զվյագինցևան նշանակալից ավանդ ունի հայ դասականների (Նահապետ Քուչակ, Միքայել Նալբանդյան, Հովհաննես Թումանյան, Ավետիք Իսահակյան), ժամանակակից պոեզիայի լավագույն նմուշները ռուս ընթերցողին ներկայացնելու գործում։ Այդ թարգմանությունները «Իմ Հայաստանը» խորագրով հրատարակվել են 1964 թվականին, վերահրատարակվել՝ 1969 թվականին։ Տրամադրված է Վիքիպեդիայի կողմից
-
1Կապուտիկյան, Սիլվա Բարունակի, 1919-2006Այլ հեղինակներ: “…Զվյագինցևա, Վերա…”
Հրապարակվել է 2022
Գիրք -
2