Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը հիմնադրվել է 1944 թ.-ին`  դերասանական, ռեժիսորական, թատերագիտական բաժիններով։ Ինստիտուտի առաջին տնօրենն էր արվեստի վաստակավոր գործիչ, ՀՍՍՀ ժողովրդական արտիստ Վավիկ Վարդանյանը։  Տարբեր տարիների ինստիտուտում դասավանդել են արվեստի և մշակույթի  անվանի գործիչներ` Վարդան Աճեմյանը, Արմեն Գուլակյանը, Հրաչյա Ղափլանյանը, Հայկուհի Գարագաշը, Մետաքսյա Սիմոնյանը, Սրբուհի Լիսիցյանը, Զարեհ Մուրադյանը, Ռուբեն Զարյանը, Վահրամ Թերզիբաշյանը, Գրիգոր Բոյաջիևը, Հայկ Գյուլիքեխվյանը, Լուիզա Սամվելյանը, Հենրիկ Հովհաննիսյանը և այլք։

2011/2012 ուսումնական տարում բուհում ստեղծվել են երեք ֆակուլտետ` Թատրոնի, Կինոյի, հեռուստատեսության և անիմացիայի, Արվեստի պատմության, տեսության, կառավարման։ ԵԹԿՊԻ-ում գործում է հեռակա ուսուցման բաժինը, նախապատրաստական բաժինը։  Բուհն ունի մասնաճյուղեր Գյումրիում, Վանաձորում, Գորիսում։ Սկսած 1961 թ.-ից մեր բուհում սովորում են  օտարերկրացի ուսանողներ` այդ թվում սփյուռքահայեր։ ԵԹԿՊԻ-ն սերտորեն համագործակցում է մերձավոր և հեռավոր արտասահմանի մի շարք համալսարանների, ակադեմիաների հետ։ ԵԹԿՊԻ-ի ուսանողները մասնակցում են հանրապետական և միջազգային ստեղծագործական մրցույթների, փառատոների և դառնում հաղթողներ, դափնեկիրներ, գլխավոր մրցանակակիրներ։    

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում ուսումնական գործընթացները կազմակերպվում են մասնագիտացված և հոսքային լսարաններում, արվեստանոցներում, դահլիճներում, կինո և  տեսա-սրահներում, տաղավարներում։ Ինստիտուտն ունի մասնագիտական հարուստ գրադարան՝ շուրջ 44.000 կտոր գրականությամբ, ֆիլմա և տեսադարաններ։ Ինստիտուտը հրատարակում է «Կինո/թատրոն» հանդեսը և «Հանդես» գիտամեթոդական ամենամյա ժողովածուն։

1994 թվականին Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտը բաժանվում է Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի և Երևանի թատերական արվեստի պետական ինստիտուտի։ Գեղարվեստի ինստիտուտի ռեկտոր է նշանակվում Արամ Իսաբեկյանը, իսկ թատերական արվեստի ինստիտուտի ռեկտոր՝ Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Վահե Շահվերդյանը։ 1998 թվականից ինստիտուտը ղեկավարել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանը։ Նրա անվան հետ է կապված թատերական ինստիտուտի կենսագործունեության նոր փուլը։ 1999 թվականին Երևանի թատերական արվեստի պետական ինստիտուտը դարձավ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ։ 2005 թվականին Սոս Սարգսյանը, թողնելով ռեկտորի աշխատանքը, ընտրվեց ԵԹԿՊԻ Խորհրդի նախագահի պաշտոնում։ 2006 թվականից Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ ռեկտորի պաշտոնում ընտրվեց Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Հրաչյա Գասպարյանը։ Այսօր Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտն թատրոնի, կինոյի և հեռուստատեսության բնագավառում հանրապետության միակ բարձրագույն մասնագիտական պետական ուսումնական հաստատությունն է։ Պրոֆեսորա-դասախոսական կազմը համալրված է պրոֆեսիոնալ մասնագետներով։ Ուսանողների թիվը մայր բուհում և մասնաճյուղերում անցնում է 750-ը, ինչն աննախադեպ է բուհի պատմության մեջ։ 2014 թվականին Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտորը է նշանակվում Դավիթ Մուրադյանը։ 2018 թվականին ռեկտորի պաշտոնակատար, այնուհետև ռեկտոր է նշանակվում՝ Լիլիթ Արզումանյանը, 2023-ին՝ արվեստագիտության թեկնածու, դոցենտ, մշակութաբան Սառա Նալբանդյանը։

2018թ․-ից ԵԹԿՊԻ-ն մասնակցում է Էրազմուս+ դրամաշնորհային շարժունության ծրագրին՝ Իռլանդիայի  Դուն Լեարի Դիզայնի և տեխնոլոգիաների ինստիտուտի և Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի հետ։

Բաժինը մշտապես աշխատանքներ է իրականացնում դրամաշնորհների ստացման, միջազգային շարժունության ծրագրերին մասնակցելու նպատակով։

Համագործակցություն է իրականացվում արվեստի տարբեր բուհերի և փառատոների հետ։ Ցանկը մշտապես ընդլայնվում է, իսկ առանձին միջոցառումներն իրականացվում են առանձին համաձայնագրերի միջոցով։

           ԵԹԿՊԻ-ն անդամակցում է UNESCO-ի կատարողական արվեստների միջազգային ցանցին 2014թ.-ից ։

ԵԹԿՊԻ-ն այսօր լայնորեն ներգրավված է միջազգային ծրագրերում։ Բաժինը տարեցտարի ավելացնում է միջազգային գործնկերների հետ հաստատվող համագործակցությունների շրջանակը Տրամադրված է Վիքիպեդիայի կողմից
Ցուցադրվում են 1 - 4 արդյունքները 4 այս փնտրման համար 'Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ', հարցման ժամանակը: 0.01s Հստակեցնել արդյունքները
  1. 1
    Սահակյան, Մ.Խ
    Հրապարակվել է 2008
    “…Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ…”
    Գիրք
  2. 2
    Հրապարակվել է 2015
    “…Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ…”
    Գիրք
  3. 3
    Հրապարակվել է 2008
    “…Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ…”
    Գիրք
  4. 4
    Սարգսյան, Նարինե Սեյրանի
    Հրապարակվել է 2003
    “…Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ…”
    Գիրք