Ալեքսանդր Դիմշից

Ալեքսանդր Լվովիչ Դիմշից (, ), ռուս խորհրդային գրականագետ, քննադատ, հասարակական գործիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԳԴՏ արվեստի ակադեմիայի թղթակից անդամ։

1928 թվականից հրատարակել է գրականագիտական աշխատություններ՝ նվիրված սոցիալիստական ռեալիզմի տեսության, մարքսիստական գեղագիտության, խորհրդային բազմազգ գրականության, ինչպես նաև արտասահմանյան (հատկապես գերմանական) գրականության հարցերին։

Ուսումնասիրություններ է գրել բանաստեղծներ Սայաթ-Նովայի, Հովհաննես Թումանյանի, Ավետիք Իսահակյանի, Համո Սահյանի, նկարիչներ Մարտիրոս Սարյանի, Երվանդ Քոչարի ստեղծագործությունների մասին։ Պարգևատրվել է «Հայրենական պատերազմի» 2-րդ աստիճանի, Կարմիր աստղի երկու և «Պատվո նշան» շքանշաններով։

Մահացել է 1975 թվականի հունվարի 31-ին Մոսկվայում։ Տրամադրված է Վիքիպեդիայի կողմից
Ցուցադրվում են 1 - 1 արդյունքները 1 այս փնտրման համար 'Դիմշից, Ալեքսանդր', հարցման ժամանակը: 0.02s Հստակեցնել արդյունքները
  1. 1
    Այլ հեղինակներ: “…Դիմշից, Ալեքսանդր…”
    Գիրք