Գևորգ Դավթյան

Գևորգ Հովհաննեսի Դավթյան (), հայ ծանրորդ, Պեկինի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր (2008), աշխարհի փոխչեմպիոն (2007), Եվրոպայի չեմպիոն (2006-2007), Հայաստանի լավագույն մարզիկ (2007

Գևորգը 77 կգ քաշային կարգում 2006 և 2007 թվականներին դարձավ Եվրոպայի չեմպիոն ու ճանաչվեց այդ թվականների Հայաստանի լավագույն ծանրամարտիկ։ Այդ նույն քաշային կարգում Դավթյանը 2007 թվականին նվաճեց աշխարհի առաջնության արծաթե մեդալները։ Հաջորդ տարի ծանրորդը մասնակց Պեկինի Օլիմպիական խաղերին ու դարձավ բրոնզե մեդալակիր, որը նվիրեց Անատոլի Խրապատի հիշատակին, ով օլիմպիական չեմպիոն էր ու Դավթյանի նախկին մարզիչը։ Այնուհետև Գևորգին մշտապես հետևեցին վնասվածքները։ Նա Հայաստանի սպորտի կոմիտեի օգնությամբ Ռուսաստանի դաշնությունում վիրահատվեց ողնաշարի ճողվացքի համար, իսկ այժմ վերադարձել է Հայաստան և սկսել մարզվել։

2008 թ. սեպտեմբերի 17-ին ՀՀ Նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով։ 2017 թվականին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար, ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանի հրամանագրով Գևորգ Դավթյանը նշանակվեց ծանրամարտի պատանեկան հավաքականի մարզիչ։ Տրամադրված է Վիքիպեդիայի կողմից
Ցուցադրվում են 1 - 1 արդյունքները 1 այս փնտրման համար 'Դավթյան, Գևորգ', հարցման ժամանակը: 0.01s Հստակեցնել արդյունքները
  1. 1
    Դավթյան, Համլետ
    Հրապարակվել է 2014
    Այլ հեղինակներ: “…Դավթյան, Գևորգ…”
    Գիրք