Մաքսիմ Գորկի

Մաքսիմ Գորկի (իսկական անունը՝ Ալեքսեյ Մաքսիմովիչ Պեշկով, , , կիրառվում է նաև գրողի իսկական անվան և կեղծանվան համակցությունը՝ Ալեքսեյ Մաքսիմովիչ Գորկի), ռուս խորհրդային գրող, արձակագիր, դրամատուրգ, սոցիալիստական ռեալիզմ գրական ուղղության հիմնադիր և քաղաքական ակտիվիստ, ԽՍՀՄ Գրողների միության ստեղծման նախաձեռնող և այդ միության վարչության առաջին նախագահ։ Աշխարհում նշանակալի և հայտնի ռուս գրողներից և մտածողներից մեկը։

5 անգամ առաջադրվել է Գրականության Նոբելյան մրցանակի՝ 1918, 1923, երկու անգամ 1928 և 1933 թվականներին։ Սկսելով ռոմանտիկ նովելներից, արձակ երգերից և պատմվածքներից՝ 1901 թվականին Գորկին անցավ դրամատուրգիային։ 19-րդ և 20-րդ դարերի սահմանագծին նա հայտնի դարձավ որպես հեղափոխական ոգով ստեղծագործությունների հեղինակ՝ անձամբ մոտ լինելով սոցիալ դեմոկրատների հետ և գտնվելով ցարական ռեժիմի ընդդիմության շարքերում։ Գրողի ստեղծագործական կենսագրության ծաղկումը նշանավորվեց ակնարկների, ինքնակենսագրական վիպակների, պիեսների, երկու խոշոր վեպերի շարքով, ինչպես նաև հրապարակախոսական վավերագրական ժանրի պատմվածքներով։

Գորկու ստեղծագործությունների հիմնական պաթոսը «նոր մարդկանց» մասին երազանքներն էին, որոնք անվախ և ազատ էին, ունեին բարձր մտավոր և ֆիզիկական ընդունակություններ, գերազանցելով բոլոր հնարավորությունները կարող էին հասնել գերագույն նպատակի, չբացառելով անմահությունը։

Վտարանդիության մեջ անցկացրել է ավելի քան 18 տարի, ընդ որում՝ 15 տարի Իտալիայում, առանց որևէ օտար լեզվի տիրապետելու։

20-րդ դարի սկզբին նա դարձավ ասվածաշինության գաղափարախոսներից մեկը, 1909 թվականին նա օգնեց այդ ուղղության ներկայացուցիչներին Կապրիե կղզում բանվորների համար դպրոց բացելու հարցում, որը Վլադիմիր Լենինը կոչեց «աստվածաշինության գրական կենտրոն»։

Գորկին ղեկավարել է երեք խոշոր հրատարակչություններ՝ «Գիտելիք», «Առագաստ» և «Համաշխարհային գրականություն» (1902 թվականից մինչև 1921 թվականը), գրահրատարակչական գործունեության մեջ ներդնելով նորարարական մոտեցումներ։

Չնայած այն բանին, որ Գորկին որոշ ժամանակ բոլշևիկյան խմբակցության խոշոր հովանավորներից էր, սկզբնական շրջանում թերահավատորեն էր վերաբերվում Հոկտեմբերյան հեղափոխությանը և Խորհրդային իշխանությանը։ Նա բոլշևիկներին բարեխոսում էր ձերբակալվածների և մահվան դատապարտվածների համար։ Խորհրդային Ռուսաստանում մի քանի տարի մշակութային և իրավապաշտպան գործունեություն իրականացնելուց հետո 1920-ական թվականներից բնակվել է արտասահմանում (Բեռլին, Մարիենբադ, Սորենտո1932 թվականին վերջնականապես վերադարձավ ԽՍՀՄ։

Գորկին ԽՍՀՄ-ում ամենաշատ հրատարակված խորհրդային գրողն է։ 1918-1986 թվականներին 3556 հրատարակությունների ընդհանուր տպաքանակը կազմել է 242,621 միլիոն օրինակ։ Եթե հաշվի առնենք բոլոր ռուս գրողներին, Գորկին զիջում է միայն Լև Տոլստոյին և Ալեքսանդր Պուշկինին։ Գորկու ստեղծագործությունների ամբողջական հավաքածուն կազմում է 60 հատոր, գեղարվեստական ստեղծագործությունները հրատարակվել են 1968-1973 թվականներին, հրապարակախոսական աշխատանքները` 1985 թվականից հետո, նամակները մինչ օրս դեռևս ամբողջությամբ չեն հրապարակվել։ 1932 թվականից մինչև 1990 թվականը Գորկու անունը կրել է նրա հայրենի Նիժնի Նովգորոդ քաղաքը։

Մաքսիմ Գորկի կեղծանունն առաջին անգամ հայտնվել է 1892 թվականի սեպտեմբերի 12-ին, թբիլիսյան «Կովկաս» թերթում հրապարակված «Մակար Չուդրա» պատմվածքի տակ դրված ստորագրությամբ։ Տրամադրված է Վիքիպեդիայի կողմից
Ցուցադրվում են 1 - 20 արդյունքները 44 այս փնտրման համար 'Գորկի, Մաքսիմ 1868-1936', հարցման ժամանակը: 0.07s Հստակեցնել արդյունքները
  1. 1
    Գորկի, Մաքսիմ, 1868-1936
    Հրապարակվել է 1948
    Գիրք
  2. 2
    Գորկի, Մաքսիմ, 1868-1936
    Հրապարակվել է 1973
    Գիրք
  3. 3
    Գորկի, Մաքսիմ, 1868-1936
    Հրապարակվել է 1955
    Գիրք
  4. 4
    Գորկի, Մաքսիմ, 1868-1936
    Հրապարակվել է 1927
    Գիրք
  5. 5
    Գորկի, Մաքսիմ, 1868-1936
    Հրապարակվել է 1963
    Գիրք
  6. 6
    Գորկի, Մաքսիմ, 1868-1936
    Հրապարակվել է 1984
    Գիրք
  7. 7
    Գորկի, Մաքսիմ, 1868-1936
    Հրապարակվել է 1949
    Գիրք
  8. 8
    Գորկի, Մաքսիմ (1868-1936)
    Հրապարակվել է 2019
    Գիրք
  9. 9
    Գորկի, Մաքսիմ, 1868-1936
    Հրապարակվել է 1939
    Գիրք
  10. 10
  11. 11
    Գորկի, Մաքսիմ, 1868-1936
    Հրապարակվել է 1949
    Գիրք
  12. 12
    Գորկի, Մաքսիմ, 1868-1936
    Հրապարակվել է 1983
    Գիրք
  13. 13
    Գորկի, Մաքսիմ, 1868-1936
    Հրապարակվել է 1932
    Գիրք
  14. 14
    Գորկի, Մաքսիմ, 1868-1936
    Հրապարակվել է 1984
    Գիրք
  15. 15
    Իլին, Մ.
    Հրապարակվել է 1937
    Այլ հեղինակներ: “…Գորկի, Մաքսիմ, 1868-1936…”
    Կարդալ առցանց
    Գիրք
  16. 16
  17. 17
    Գորկի, Մաքսիմ, 1868-1936
    Հրապարակվել է 1935
    Գիրք
  18. 18
    Գորկի, Մաքսիմ, 1868-1936
    Հրապարակվել է 1928
    Գիրք
  19. 19
    Գորկի, Մաքսիմ, 1868-1936
    Հրապարակվել է 1953
    Գիրք
  20. 20
    Գորկի, Մաքսիմ, 1868-1936
    Հրապարակվել է 1952
    Գիրք