Գիտական տեղեկատվության վերլուծության և մոնիթորինգի կենտրոն
Գիտության ուսումնասիրության և վիճակագրության կենտրոն-ը գիտական հետազոտական լաբորատորիա է, որը 2010 թվականի հունվարից գործում է Հայաստանի Գիտությունների Ազգային Ակադեմիայի Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի կազմում։ Լաբորատորիան ներկայումս բաղկացած է երեք բաժիններից, որոնք ուսումնասիրում են ՀՀ գիտության և տեխնոլոգիաների զարգացման խնդիրները, իրականացնում են ոլորտի մոնիթորինգ, պատրաստում են վիճակագրական և վերլուծական բնույթի տեղեկատվություն, ինչպես նաև կատարում են ոլորտի վերաբերյալ կանխատեսումներ և տալիս գնահատականներ։ Լաբորատորիայի հիմնական գործառույթներն են.# ՀՀ և օտարերկրյա պետություններում գիտության, տեխնիկայի և տեխնոլոգիաների բնագավառում հիմնարար և կիրառական գիտական հետազոտությունների իրականացում, # ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեին, ՀՀ նախարարություններին, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիային, պետական կառավարման մարմիններին, բուհերին, ինչպես նաև շահագրգիռ այլ կազմակերպություններին ու գիտական հասարակությանը ՀՀ-ում և օտարերկրյա պետություններում գիտության, տեխնիկայի, տեխնոլոգիաների և իննովացիոն դաշտի զարգացման վերաբերյալ վիճակագրական, մեթոդաբանական և վերլուծական տեղեկատվության տրամադրում, # Գիտատեխնիկական և իննովացիոն քաղաքականության ձևավորման վերաբերյալ առաջարկությունների մշակում, # ՀՀ գիտատեխնիկական հնարավոր զարգացումների կանխատեսում, # Գիտատեխնիկական բնագավառում վիճակագրության, գիտական ներուժի հաշվառման, վերլուծության և կանխատեսման մեթոդաբանության մշակում և կատարելագործում։ Տրամադրված է Վիքիպեդիայի կողմից
-
1Հրապարակվել է 2018“…Գիտական տեղեկատվության վերլուծության և մոնիթորինգի կենտրոն…”
Գիրք