Միկոլա Բաժան

}} Միկոլա Պլատոնովիչ Բաժան () (), ուկրաինացի խորհրդային բանաստեղծ, թարգմանիչ, հասարակական գործիչ։ Ուկրաինական ԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1951), Ուկրաինական խորհրդային հանրագիտարանի գլխավոր խմբագիր։ Սոցալիստական աշխատանքի հերոս (1974

Սովորել է Ումանի գիմնազիայում, 1921 թվականից՝ Կիևի արտաքին կապերի ինստիտուտում, ապա՝ Արտաքին հարաբերությունների ինստիտուտում։ Տպագրվել է 1923 թվականից. առաջին բանաստեղծությունները տպագրվել են Կիևի «Բոլշևիկ» թերթում։ Բանաստեղծությունների առաջին ժողովածուն՝ «''Տասնյոթերորդ պարեկը''» (1926), արտացոլում է քաղաքացիական կռիվները։ Բաժանի ստեղծագործությունների մեջ հատուկ տեղ է գրավում Սերգեյ Կիրովին նվիրված «''Անմահություն''» (1937) պոեմ–եռերգությունը։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին խմբագրել է «''Զա Ռադյանսկու Ուկրաինու''» («''Հանուն Սովետական Ուկրաինայի''») թերթը՝ օկուպացված շրջանների բնակչության համար։ Այդ տարիների նրա «''Երդում''» (1941) ժողովածուն, «''Դանիիլ Հալիցկի''» պոեմը (1942) և «''Ստալինգրադյան տետրակ''» գիրքը (1943) արժանացել են ԽՍՀՄ պետական մրցանակի (1946

1943-1948 թվականներին եղել է Ուկրաինական ԽՍՀ Նախարարների խորհրդի նախագահի տեղակալ։ Բազմիցս ընտրվել է ԽՍՀՄ Գերագույն խորհրդի և ՈՒԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր։

1953-1959 թվականներին եղել է Ուկրաինայի գրողների միության նախագահ։

Ուկրաիներեն է թարգմանել Շոթա Ռուսթավելու «Ընձենավորը», Դ. Գուրամաշվիլու, Ա. Նավոիի, Ալեքսանդր Պուշկինի, Ռ. Թագորի, Ռայներ Մարիա Ռիլկեի և շատ այլ բանաստեղծների ստեղծագործություններ։

Պարգևատրվել է Լենինի չորս շքանշանով, ԽՍՀՄ պետական մրցանակի կրկնակի, Տարաս Շևչենկոյի և Շոթա Ռուսթավելու անվան պետական մրցանակների դափնեկիր է։ Տրամադրված է Վիքիպեդիայի կողմից
Ցուցադրվում են 1 - 1 արդյունքները 1 այս փնտրման համար 'Բաժան, Միկոլա', հարցման ժամանակը: 0.01s Հստակեցնել արդյունքները
  1. 1
    Հրապարակվել է 1968
    Այլ հեղինակներ: “…Բաժան, Միկոլա…”
    Գիրք