Արմինե Բաբայան

Արմինե Բաբայան (), բազմաժանր նկարիչ է, նկարել է դիմանկարներ, նատյուրմորտներ, բնանկարներ։ Ապրել և ստեղծագործել է Փարիզում։ Ֆրանսիացի ամուսնու ազգանունով կոչվել է Կարբոնել։ Նկարչուհու նուրբ քնարականությամբ ներծծված ստեղծագործունները չեն ունեցել դարի ոգուն համապատասխան գրավիչ էֆեկտներ, և նա մնացել է աննկատ՝ հակառակ իր ունակությունների։ Նրա գործերի վերարտադրումը պարբերական մամուլում այնքան հազվադեպ են, որ դրանց հիման վրա հնարավոր չէ նրա ստեղծագործությանը սպառիչ բնութագիր տալ։ Նա արտասահմանի հայ նկարիչների շրջանում մեկն էր այն արվեստագետներից, որոնք տուրք չեն տվել օտար ազդեցություններին և համեմատաբար հարազատ են մնացել հայ ազգային արվեստի ավանդույթներին։ Նա ստեղծագործել է Փարիզում հազարավոր արվեստագետների շրջապատում, որոնց հետ մրցակցելը բավականաչափ դժվար է եղել, եթե ոչ անհնար։ Տրամադրված է Վիքիպեդիայի կողմից
Ցուցադրվում են 1 - 1 արդյունքները 1 այս փնտրման համար 'Բաբայան, Արմինե', հարցման ժամանակը: 0.16s Հստակեցնել արդյունքները
  1. 1
    Ադամյան, Աննա
    Հրապարակվել է 2022
    Այլ հեղինակներ: “…Բաբայան, Արմինե…”
    Գիրք