000 03727nam a2200205 a 4500
003 AM-YeHGA
005 20240404142200.0
008 230203s1986 ii |||||r|||||||||0|arm|d
040 _cAM-YeHGA
041 0 _aarm
245 0 0 _aՆուագարան զբօսանաց առ 'ի պէտս ազգային խրախճանութեան.
260 _aԿալկաթա :
_bտպ. Յարարատեան,
_c1846.
300 _a98 էջ
500 _aՏիտղոսաթերթ ՆՈՒԱԳԱՐԱՆ ԶԲՕՍԱՆԱՑ / ԱՌ / 'Ի ՊԷՏՍ / ԱԶԳԱՅԻՆ / ԽՐԱԽՃԱՆՈՒԹԵԱՆ / 'Ի ԿԱԼԿԱԹԱ / ՅԱՐԱՐԱՏԵԱՆ ՏՊԱՐԱՆԻ / 1846 / «Հայ գիրքը 1801-1850 թթ․» մատենագիտության մեջ (Երևան, 1967, էջ 345) մատենագիտական նկարագրությունը կատարվել է աստղանիշով՝ ընդգծելով, որ մատենագետները այսպիսի հրատարակություն չեն նկարագրել, իսկ գիրքը ֆիզիկապես բացակայում է նախկին ԽՍՀՄ խոշոր գրադարաններում։ Մատենագիտական տվյալը Հ․ Դավթյանը վերցրել է Մեսրոպ Թաղիադյանի «Գեղարվեստական երկեր»-ից (Երևան, 1965, էջ 425, 10-րդ ծանոթագրություն)։ Հնդկահայ տպագրության հետազոտողներից Իրազեկն իր ուսումնասիրության մեջ առանձնացնում է այս երգարանը՝ որպես հասարակության կողմից պահանջված ժողովածու (Իրազեկ, «Պատմութիւն հնդկահայ տպագրութեան», Անթիլիաս, 1986, էջ 348)։ Նա, որպես կազմող, նշում է Մ․ Թաղիադյանին և մանրամասն նկարագրում է բովանդակությունը։ Սույն տպագրության մասին Արսեն Ղազիկյանն իր մատենագիտության մեջ (Հայկական նոր մատենագիտութիւն եւ հանրագիտարան, հտ․ Բ, Վենետիկ, 1909-1912, էջ 297) գրում է , որ իրեն հասանելի օրինակը չունի տիտղոսաթերթ, իսկ որպես հրատարակիչ՝ առանձնացնում է Մ․ Թաղիադյանին։ Մեսրոպ Թաղիադյանի բանաստեղծությունների ժողովածուում («Եղերերգութիւն», կազմ․, ծանոթագր․՝ Մ․ Մկրյան, Թիֆլիս, 1893, էջ 64) հիշատակվում են մեզ հետաքրքրող երգարանի տպագրական տվյալները։ Մատենագետներին առ այսօր անհասանելի այս կարևոր տպագրության եզակի օրինակը պահպանվում է ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարանի «Էդգարյան» հավաքածուում։ Սույն օրինակի կազմը վնասված է, դարձերեսին, տիտղոսաթերթին նախորոդող և «Ցանկ»-ին նախորդող դատարկ էջերին առկա են ընդարձակ ձեռագիր հիշատակումներ։ Տիտղոսաթերթը՝զարդափակ, վրան՝ զարդանախշ։ Բնագիրը՝ բոլորգիր, սակայն առկա են նաև նոտրգիր հատվածներ։ Գիրքը մի փոքր վնասված է, սակայն բացակա էջեր չկան։
650 1 4 _aԱզգագրություն
650 1 4 _aԵրաժշտություն
_913681
856 4 1 _uhttps://arar.sci.am/dlibra/publication/392296/edition/362916/content
_yԿարդալ առցանց
942 _2udc
_cRB
_n0
998 _cFSLAQ
999 _c564088
_d564088