Fundamental Scientific Library of NAS RA

Գիրք դպրութեան եւ տաղարան.

Material type: Computer fileComputer fileLanguage: Armenian Publication details: Վենետիկ : Առանց տպարանի հիշատակության, 1690Description: 224 զարդափակ էջ ։ 9,3x8,3 սմSubject(s): Տաղարան | Հայ գրականություն | Հայ միջնադարյան պոեզիա | Թվային հայրենադարձություն | Հայ հնատիպ գիրքOnline resources: Կարդալ առցանց
Tags from this library: No tags from this library for this title. Log in to add tags.
Star ratings
    Average rating: 0.0 (0 votes)
Holdings
Item type Current library Collection Call number Status Notes Date due Barcode
«Թվային հայրենադարձություն» նախագիծ/Digital Repatriation Project «Թվային հայրենադարձություն» նախագիծ/Digital Repatriation Project Fundamental Scientific Library
Digital Repatriation Available Electronic resources

ՏԻՏՂՈՍԱԹԵՐԹ՝
ԳԻՐԳ ԴՊՐՈՒԹԵԱՆ / Վայելուչ և գեղեցկայարմար. ըստ / արարողութեան հայաստանեայց / տպագրեցեալ ՛ի թուին հայոց / ռճլթ. ՛ի վէնէտիկ քաղաքի / ՛ի վայելումն մանկանց / եկեղեցւոյ և ՛ի փառս / յ[սուս]ի ք[րիստոս]ի որդւոյն ա[ստուծո]յ: / Con Licenza de՛ Superiori. /

224 զարդափակ էջ։ Շարվածքը՝ 9,3x8,3 սմ:

Ութածալ, մամուլանիշերը՝ լատինատառ և արաբական թվանշաններով։ Բնագիրը 10 և 6 կետաչափի բոլորգրով: Բնագրում՝ 1 խորանազարդ, 1 գլխագիր: Տիտղոսաթերթը՝ գծափակ, վրան՝ զարդանկար և լատիներեն նշում. «Con Licenza de՛ Superiori (Վերադասի թույլտվությամբ)», դարձերեսին՝ փորագիր պատկեր՝ զարդափակ շրջանակով. «Ք[րիստո]ս բարձրացաւ ՛ի վ[ե]ր[այ] խաչին: վ[ա]ս[ն] փրկու[թ]ե[ան] մարդկայինս ազգին»:

Հիշատակարան չունի։

Թվայնացված օրինակը վերակազմված է, ունի մուգ գույնի կոշտ կազմ: Շապիկի դարձերեսին և հաջորդող էջին՝ ձեռագիր նշումներ: Տիտղոսաթերթին տարեթիվը ձեռագիր նշվել է 1673, իսկ գծափակ շրջանակի աջ եզրին ձեռագիր մակագրություն. «Ռաֆայէլ Բաբումեանց»: Հավանաբար գիրքը պատկանել է նրան:

Հայ գիրքը 1512-1800 թվականներին» (Երևան, 1988, էջ 110) մատենագիտության մեջ մատենագիտական նկարագրությունը կատարվել է Վենետիկի և Վիեննայի Մխիթարյան մատենադարաններում պահվող օրինակների հիման վրա: Նշվել է, որ Թեոդիկը և Գ. Լևոնյանը այս գիրքը համարել են Միքելանջելո Բարբոնիի տպագրություն։

Սույն տպագրությունը ֆիզիկապես բացակայում է հայաստանյան գրադարաններում:

Գիրքը թվայնացվել է ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարանի նախաձեռնած «Որդեգրիր գիրք» ծրագրի շրջանակում՝ պարոն Հայկ Գավալճեանի ֆինանսական աջակցությամբ և Վիեննայի Մխիթարյան միաբանության հոգևոր հայրերի բարի կամեցողությամբ:

There are no comments on this title.

to post a comment.

Click on an image to view it in the image viewer


ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարան
ՀՀ,Երևան 0019
Մարշալ Բաղրամյան 24/6
հեռախոս:(374-10) 52-47-50
Հետադարձ կապ

All site content, except where otherwise noted, is licensed under a
Creative Commons License