Fundamental Scientific Library of NAS RA

Սաղմոսարան․

Material type: Computer fileComputer fileLanguage: Armenian Publication details: Վենետիկ ։ Տպագր․ Ջուան-Բատիստա Բովիսի, 1660Description: ՅՀԶ (376) էջ ։ 12,5x8 սմSubject(s): Սաղմոսներ | Թվային հայրենադարձություն | Հայ հնատիպ գիրքOnline resources: Կարդալ առցանց
Tags from this library: No tags from this library for this title. Log in to add tags.
Star ratings
    Average rating: 0.0 (0 votes)
Holdings
Item type Current library Collection Call number Status Notes Date due Barcode
«Թվային հայրենադարձություն» նախագիծ/Digital Repatriation Project «Թվային հայրենադարձություն» նախագիծ/Digital Repatriation Project Fundamental Scientific Library
Digital Repatriation Available Electronic resources

ՏԻՏՂՈՍԱԹԵՐԹ՝
ՍԱՂՄՈՍ / Ի ԴԱՒԻԹ / Գիրք և սաղմոս որ և սաղմոսարան կոչի․ Տպա՛-/գրեալ եղեւ ՛ի գեղեցկաշէն մայրա՛քաղաքն վանա-/տիկ իտունն պօվիսին․ Ի թվականութեանն / Հայոց մեծաց ռճ․ և թ․։ /

ՅՀԶ (376) էջ։ Շարվածքը՝ 12,5x8 սմ։

Ութածալ, մամուլանիշերը` լատինատառ և արաբական թվանշաններով։ Բնագիրը՝ 12 կետաչափի բոլորագրով, օգտագործված են նաև 6 կետաչափի բոլորգիր: Բնագրում՝ 1 խորանազարդ, գլխազարդեր, վերջազարդեր, լուսանցազարդեր, զարդագրեր, գլխագրեր, 5 փորագիր պատկեր։ Էջակալությունը՝ արաբական թվանշաններով և հայատառ:

Հիշատակարան ունի:
Թվայնացված օրինակի շապիկին հաջորդող էջին՝ գրքի նվիրատուի անունը փաստող ձեռագիր մակագրություն. «Գրքատան Մխիթարեան միաբանութեան մերոյ՝ որ ՛ի Վիեննա՝ պարգև ՛ի Ֆռանչէսքօ Հաջէլմայէռէ»: Ցավոք, նշված չէ ամսաթիվը, որից պարզ կլիներ, թե երբ են գիրքը նվիրել միաբանությանը: Տիտղոսաթերթին՝ մատիտով ձեռագիր նշում. «Վենետիկ, 1660»: «Հայ գիրքը 1512-1800 թվականներին» (Երևան, 1988, էջ 35-36) մատենագիտության մեջ գրքի նկարագրությունն արվել է 10 լուսապատճեն էջի և աշխարհի տարբեր գրադարաններում պահվող սակավ օրինակների հիման վրա ու նշվել է, որ գրքում առկա է 6 փորագիր պատկեր, սակայն մեզ հասանելի թվային օրինակում կա 5 փորագիր պատկեր՝ տիտղոսաթերթի դարձերեսին, 348, 355, 359, 365։

Գ․ Զարբհանալյանի «Պատմութիւն հայկական տպագրութեան» գրքում (Վենետիկ, 1895, էջ 95) տպագրության տարեթիվը սխալմամբ նշվել է 1666: Գ. Լևոնյանը կրկնել է նույն սխալը (Հայ գիրքը և տպագրության արվեստը, Երևան, 1958, էջ 123):
Սույն տպագրությունը բացակայում է հայաստանյան գրադարաններում:

Գիրքը թվայնացվել է ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարանի նախաձեռնած «Որդեգրիր գիրք» ծրագրի շրջանակում՝ պարոն Հայկ Գավալճեանի ֆինանսական աջակցությամբ և Վիեննայի Մխիթարյան միաբանության հոգևոր հայրերի բարի կամեցողությամբ:

There are no comments on this title.

to post a comment.

Click on an image to view it in the image viewer


ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարան
ՀՀ,Երևան 0019
Մարշալ Բաղրամյան 24/6
հեռախոս:(374-10) 52-47-50
Հետադարձ կապ

All site content, except where otherwise noted, is licensed under a
Creative Commons License