Fundamental Scientific Library of NAS RA

Պարզատումար.

Material type: Computer fileComputer fileLanguage: Armenian Publication details: Նոր Ջուղա։ Տպագր. Հովհաննես Ջուղայեցու, տպ. Ամենափրկիչ վանքի, 1647Description: 84 գծափակ էջ : 9x6,2 սմSubject(s): Կրոն | Թվային հայրենադարձությունOnline resources: Կարդալ առցանց
Tags from this library: No tags from this library for this title. Log in to add tags.
Star ratings
    Average rating: 0.0 (0 votes)
Holdings
Item type Current library Collection Call number Status Notes Date due Barcode
«Թվային հայրենադարձություն» նախագիծ/Digital Repatriation Project «Թվային հայրենադարձություն» նախագիծ/Digital Repatriation Project Fundamental Scientific Library
Digital Repatriation Available Electronic resources

ԳԻՐՔ ՏՈՒՄԱՐԱՑ. ՈՐ ԵՒ ՊԱՐ/ԶԱՏՈՒՄԱՐ ԿՈՉԻ։ / Զոր փոխարկեալ եղև՝ ՛իյամսոց և ՛իտու-/մարացն Հռօմայեցւոց, ՛իյամիսս և ՛իտօ-/մարս Ազարիայի կոչեցելոյ։ / Ձեռամբ Նուաստ Յովհաննէս Վար-/դապէտի, Ջուղացւոյ․ Աշակերտի մե-/ծին Խաչատրոյ Կեսարացւոյ։ / Որ և Տպագրեալ աճեցո՛յց զսա․ Յամին, Որ ՛ի ծնընդենէն Ք[րիստոս]ի․ Ռ․ Ո․ Խ․ և Է։ / ՛իսկիզբն, Յունիսի՛ ամսոյ։ / իսկ ը[ստ] Հայոց՝ Հազար և Ղ և ե․ թուին։ / ՛իվայելո՛ւչ և ՛իթագաւորանիստ Քաղաքն / ՛ի Տեղապօլիս այ[սինքն], ՛ի Շօշ, որ և Սպահան։ / ՛ի Տպարանի իւրում․ զոր է ա[ստուա]ծ՝ յարևմտից / ՛ի ս[ուր]բ ուխտն Ամենափրկի՛չ։ / Յօժարութ[եամ]բ՝ Ս[ուր]բ Միաբանութեանս։ /

84 գծափակ էջ, առանց էջակալության, մամուլանիշերի և հիշագրերի: Շարվածքը շրջանակով՝ 9x6,2 սմ: Տասներկուծալ: Բնագիրը՝ 6 կետաչափի բոլորգրով, օգտագործվել են նաև թռչնագիր գլխագրեր։ Բնագրում՝ 1 գլխազարդ, 1 վերջազարդ, 2 լուսանցազարդ և 2 զարդագիր աղյուսակ (12-13-րդ էջերում)։

Տիտղոսաթերթի դարձերեսին և 80-րդ էջում՝ զարդափակ շրջանակով զարդանկարներ՝ սափորի պատկեր, վրան՝ նշումներ. «Յի[սուսի] Ք[րիստոս]ի ծառայ Յովհաննէս Ջուղայեցի ...: Վ[ար]դ[ապե]տ եւ սպ[ա]սաւոր Էջմիածնի որ ի ՌՉԸ», «Ք[րիստոսի] ծառայ Յովհաննէս վարդապետ Ջուղայեցի»:

Հիշատակարան ունի:
Գրքի տիտղոսաթերթին և հիշատակարանում նշված երկու թվականների (ՌՈԽԷ = 1647 և հազար ՂԵ = 1646) տարբերությունը, հավանաբար, տոմարական տարբեր հաշվարկումների հետևանք է։

Թվայնացված օրինակի մի շարք զարդանախշեր և գլխատառեր մատիտով կարմրացրած են:

Գրքի մատենագիտական նկարագրությանն անդրադարձել են Գ. Զարբհանալյանը (Հայկական մատենագիտութիւն, Վենետիկ, 1883, էջ 133), Լեոն (Հայկական տպագրութիւն, հտ. 1, էջ 223) և ուրիշներ։ Թոեդիկը մանրամասն նկարագրել է նաև Հովհաննես վարդապետի գործունեություն Նոր Ջուղայում (Տիպ ու տառ, Կ. Պոլիս, 1912, էջ 162)։

There are no comments on this title.

to post a comment.

Click on an image to view it in the image viewer


ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարան
ՀՀ,Երևան 0019
Մարշալ Բաղրամյան 24/6
հեռախոս:(374-10) 52-47-50
Հետադարձ կապ

All site content, except where otherwise noted, is licensed under a
Creative Commons License