Գեղամյանց, Եղիշե (Հովակիմ) ավագ քահանա

Ուղեգնացական ակնարկներ = Travelling notes = Путевые очерки / Travelling notes Путевые очерки Եղիշե (Հովակիմ) ավագ քահանա Գեղամյանց Հայկունի ; Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամ (RAA). - Երևան : ՀՃՈւՀ, 2010. - 104 էջ ; 30 սմ. - Գիտական ուսումնասիրություններ ԺԳ .

Եղիշե (ավազանի անունն է Հովակիմ) ավագ քահանա Գեղամյանցի (Հայկունի) «Ուղեգնացական ակնարկներ» գիրքը, հակառակ առավել քան համեստ վերնագրի, հարուստ է Արցախի պատմական, վիմագրական, ազգագրական, բանահյուսական, վիճակագրական, կրթական և տնտեսական կացությանը վերաբերող տվյալներով:Խիստ ուշագրավ աշխատությունն առաջին և եզակի անգամ լույս է տեսել 1885 թ. «Մեղու Հայաստանի» երկօրյա պարբերականում իրարահաջորդ 43 հոդվածներով: Հեղինակին կենդանության օրոք (ծնվ. 1840 թ., վախճ. 1920 թ.) այդպես էլ չի հաջողվել հոդվածաշարն ի մի բերել առանձին գրքով:Վերահրատարակման ժամանակ խմբագրության կողմից կատարվել են մասնակի միջամտություններ և որոշ ճշգրտումներ: Բնագրին կցվել են հեղինակի այցելած վայրերին առնչվող լուսանկարներ, ինչպես նաև անցած երթուղին լուսաբանող քարտեզ: Նյութը ներբեռնվել է «Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամ»-ի կայքէջից




Ճարտարապետական հուշարձաններ--Հայ ժողովրդի պատմություն--Արցախ