Լուսաբեր-Արեւ ։ Ազգային եւ քաղաքական /
Loussaper - Arev
Խմբ.՝ Լեւոն Մկրտիչեան.
- Գահիրէ : տպ. Լուսաբեր-Արեւ-ի, 1909-1913.
- 4 էջ ; 50 x 33 սմ.
- 1909-1913
1909թ. հունվարից Կահիրեում հրատարակվող «Լուսաբեր» և Ալեքսանդրիայում հրատարակվող «Արև» թերթերը ձուլվել են՝ ստեղծելով «Լուսաբեր-Արև»-ը: Կազմվել է՝ ձուլելով «Լուսաբեր»-ը (Կահիրե, 1904-1908թթ.) և «Արև»-ը (Ալեքսանդրիա, 1908թ.): Շարունակվել է որպես «Հուսաբեր» (Կահիրե, 1913թ.-): Պարբերական մասին մատենագիտական տվյալներ կան հայ պարբերական մամուլի համահավաք ցսնկերում (Տե՛ս Մ․ Բաբլոյան, «Հայ պարբերական մամուլը», Երևան, 1986, էջ 77, Ա․ Կիրակոսյան, «Հայ պարբերական մամուլի մատենագիտություն», Երևան, 1970, էջ 93)։ Նշված է, որ թերթի 1911-1912 թթ․ մի շարք համարներ առկա են հայաստանյան հավաքածուներում, իսկ ամբողջական փաթեթը՝ Փարիզի Նուբարյան Մատենադարանում։ ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարանի «Պողարյան» հավաքածուում հայտնաբերվեց թերթի 1909 թ․ 363-18-րդ համարը, որն արդեն հասանելի է հետազոտողին։