Մ. Բաբլոյանի «Հայ պարբերական մամուլը» ցանկում նշվել է, որ հրատարակվել է 16 համար (տե՛ս Երևան, 1986, էջ 177), իսկ Ա. Կիրակոսյանը նշել է, որ հրատարակվել է 17 համար: Ըստ նրա՝ ամբողջական փաթեթը պահպանվում է Փարիզի Նուբարյան Մատենադարանում, իսկ 3 համար՝ Հայաստանի ազգային գրադարանում (տե՛ս Երևան, 1970, էջ 370): Ազգային գրադարանի օրինակները թվայնացված են և հասանելի են «Հայ մամուլ» շտեմարանում: ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարանի «Պողարյան» հավաքածուում հայտնաբերվեց թերթի 11-րդ համարը, որը մեզ հայտնի միակ օրինակն է հայաստանյան հավաքածուներում: