Փունջ : Շաբաթաթերթ քաղաքական, գրական եւ ազգային /
Տնօրէն տէր՝ Համբարձում Ս․ Ալաճաճեան․
- Կ. Պոլիս ։ Տպ. Վարդանեան ։ 1867-
- համար ; 17x11 սմ․
Պարբերականի մասին մատենագիտական տվյալներ կան հայ պարբերական մամուլի համահավաք մատենագիտական ցանկերում (Մ․ Բաբլոյան «Հայ պարբերական մամուլը», Երեւան, 1986, էջ 34; Ա Կիրակոսյան, «Հայ պարբերական մամուլի մատենագիտություն», Երեւան, 1970, էջ 182; Գ․ Լևոնյան, «Հայ պարբերական մամուլը», Երեւան, 1934, էջ 12)։ Ա․ Կիրակոսյանը նշում է, որ 1907 թ․ 2-4 համարները պահպանվում են Հայաստանի ազգային գրադարանում։ Մնացյալ պահոցներում 1907 թ․ որևէ համար չի պահպանվում։ ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարանի «Պողարյան» հավաքածուում հայտնաբերվեց պարբերականի 1907 թ․ 15-րդ համարը, որը մեզ հասանելի միակ օրինակն է հայաստանյան հավաքածուներում։ 8 էջ, 17x11 սմ։ 1872 թ.-ին թերթը լույս է ընծայել նույնանուն փոքրադիր օրաթերթ. «...մեծահարգոյ ազգայինք բաւական ժամանակէ հետէ կառաջարկէին մեզ՝ շաբաթական թերթէն զատ ամեն օր ալ փոքրիկ թերթեր հրատարակել...» Թերթի տնօրենն է եղել նաև Ս. Չեոմլեկճյանը: Թերթը հրատարակվել է սկզբում որպես շաբաթաթերթ, հետո՝ եռօրյա, ամենօրյա, վերջում՝ կրկին շաբաթաթերթ:
Հասարակական-քաղաքական կյանք--Թուրքիա--XIX-XXդդ.--Պարբերականներ Գրական մամուլ--Թուրքիա--XIX-XXդդ.--Պարբերականներ Թերթ