Fundamental Scientific Library of NAS RA

Միաբանութիւն Հայոց ընդ Հռօմեական Սուրբ Եկեղեցոն / Եւգինէոս Դ, Բարդուղմեոս Աբգար.

By: Եւգինէոս, ԴMaterial type: Computer fileComputer fileLanguage: Armenian Publication details: Հռոմ: Տպ. Ստեփան Պավլինյան, 1623Description: ԼԲ (32) էջ ։ 7.2x5 սմSubject(s): Թվային հայրենադարձություն | Հայ հնատիպ գիրք | Կրոն -- ԿոնդակներOnline resources: Կարդալ առցանց
Tags from this library: No tags from this library for this title. Log in to add tags.
Star ratings
    Average rating: 0.0 (0 votes)
Holdings
Item type Current library Collection Call number Status Notes Date due Barcode
«Թվային հայրենադարձություն» նախագիծ/Digital Repatriation Project «Թվային հայրենադարձություն» նախագիծ/Digital Repatriation Project Fundamental Scientific Library
Digital Repatriation Available Electronic resources

ՏԻՏՂՈՍԱԹԵՐԹ՝
CONCORDIA/ ARMENORVM CVM S. R. ECCL./ Et declaratio articulorum eptem, nouæ legis Sacra-/menta, pleraque alia concernentium. / Sub Eugenio Papa IV. in Concilio Florentino / anno 1439. facta. / Iussu S. D. N. Gregorij XV. et Sac. Congregationis/ de Propaganda Fide Impressa. / Միաբանու[թ]ի[ւն] հայոց ընդ հռոմեական ս[ուր]բ / եկեղեցոն վ[ա]ս[ն] պարզաբանու[թ]ե[ան] նոյր աւրի/նացն և, է. խորհրդոյն ս[ուր]բ եկեղեցոյ և / այլ ևսբազում ս[ուր]բ խորհրդոց, որ եղեւ / հրամանաւք եւճենիոսի չորորդ ս[ուր]բ փա/փին ի ժողովն ֆիաւրենցոյ թ. ռնլթ, / Եւ հրամանաւ ս[ր]բազան գրիգորիոսի/ հնգիտասան երորդի ս[ուր]բ փափին. այլևս / ս[ուր]բ ժողովոն որ վ[ա]ս[ն] հաստատու[թ]ե[ան] հաւա/տոյ են կարգե[ա]լ կազմեալ եղեւ. Թ. ՌՈIԳ. / ROMAE, Excundebat Steph. Paulinus MDCXX III. / SVPERIORVM PERMISSV. /

ԼԲ (32) էջ։ Շարվածքը՝ 7.2x5 սմ։
Քառածալ, մամուլանիշը՝ լատինատառ, նշված է միայն երկրորդ մամուլի առաջին էջում։ Բնագիրը 12 կետաչափի բոլորգրով, օգտագործված են գլխագրեր: Տիտղոսաթերթի դարձերեսին փորագիր պատկեր՝ Պապական զինանշանը։

Հիշատակարան չունի:

Տեքստը՝ հայերեն, տիտղոսաթերթը՝ հայերեն և լատիներեն: Տպագրության վայրի, տպարանի և տարեթվի տվյալները վերցվել են տիտղոսաթերթից և վերջին չհամարակալված լատիներեն էջից: Տպագրության թվականը՝ հռոմեական և արաբական թվանշաններով, նշված է և՛ տիտղոսաթերթին, և՛ վերջին էջում:
Էջակալությունը՝ հայատառ: ԼԱ և ԼԲ էջերը համարակալված չեն:

Թվայնացված օրինակը վերակազմված է: Այս օրինակի տիտղոսաթերթի աջ անկյունում փակցված է թերթիկ, վրան զարդանախշ՝ Մխիթարյան միաբանության զինանշանի պատկերով՝ Ո Կ Վ Ա՝ «Որդեգիր Կուսի-Վարդապետ Ապաշխարութեան» նշանաբանի սկզբնատառերով, որի ներքևում ձեռագիր վերականգնված են տիտղոսաթերթի որոշ վանկեր կամ բառեր: Տիտղոսաթերթի ներքևի աջ անկյունում և վերջին չհամարակալված էջում առկա է Մխիթարյան Միաբանության Մատենադարանի կնիքը: Գրքի բոլոր էջերին կան մատիտով արված նշումներ, ջնջումներ:

Սույն տպագրությունը ֆիզիկապես բացակայում է հայաստանյան գրադարաններում:

Հայ գիրքը 1512-1800 թվականներին» (Երևան, 1988, էջ 18) մատենագիտության մեջ մատենագիտական նկարագրությունը կատարվել է աշխարհի տարբեր գրադարաններում պահվող սակավ օրինակների և Հանրային գրադարանում առկա լուսապատճենի հիման վրա: Նկարագրության մեջ նշվել է. «Թեոդիկը «Տիպ ու տառ»-¬ի մեջ (էջ 49) այս գիրքը բերում է իբրև 1623 թ. Ստ. Պավլինյան տպարանի հրատարակություն, բայց նույն էջում միևնույն գիրքը հիշատակում է նաև Ուրբանյան տպարանի հրատարակությունների շարքում «Կոնդակ Եւգինեաց» վերնագրով, առանց նշելու տպագրության թվականը։ Գ. Զարբհանալյանը այս գիրքը նկարագրում է երկու տեղ. առաջին անգամ իբրև տպագրության թվական նշվում է 1723¬ ը, երկրորդ անգամ՝ 1623-¬ը: Ընդ որում, մեջ է բերում անվանաթերթի միայն հայերեն մասը։ Ա. Ղազիկյանը, երևի կրկնելով Գ. Զարբհանալյանին, նկարագրության սկզբում գրում է. «Փլորենտիա գումարած ընդհանուր ժողովեն վերջ կոնդակ մը գրած է Հայոց. որուն սոսկ հայերեն թարգմանությունը տպագրված է ի Հռոմ 1723-ին հետևյալ երկլեզվյան խորագրով» և բերում է 1623 թ. տպագրության անվանաթերթը։ 1723 թ. տպագրություն, ըստ երևույթին, գոյություն չունի ( Զարբհանալյանի գրքում 1723¬-ը երևի վրիպակ է): Գրքի վերջի վկայագրի մեջ Գասպար Մանուկցիոս հայազգի կրոնավորը տեղեկացնում է, որ կոնդակը թարգմանել է Տեր Բարդուղմեոս Աբգար հայազգին։
Գրքի մանրաժապավենը Հանրային գրադարանին են ուղարկել Մ. Բարիքյանը և Զ. Պտուկյանը»։

Գիրքը թվայնացվել է ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարանի նախաձեռնած «Որդեգրիր գիրք» ծրագրի շրջանակում՝ պարոն Հայկ Գավալճեանի ֆինանսական աջակցությամբ և Վիեննայի Մխիթարյան միաբանության հոգևոր հայրերի բարի կամեցողությամբ:

There are no comments on this title.

to post a comment.

Click on an image to view it in the image viewer


ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարան
ՀՀ,Երևան 0019
Մարշալ Բաղրամյան 24/6
հեռախոս:(374-10) 52-47-50
Հետադարձ կապ

All site content, except where otherwise noted, is licensed under a
Creative Commons License