Fundamental Scientific Library of NAS RA

Նոր տետրակ այբուբենական.

Material type: TextTextLanguage: Armenian Publication details: Մադրաս : տպ.Սարգիս Ծատուր Աղավայլանցի, 1809Description: հատորSubject(s): Հայոց լեզու | Կրոն
Contents:
Հ. 2 (1809, 128 էջ) Յորում բովանդակին՝ կանոն մի վանկեալ Սաղմոս և այլ զանազան օգտակար բանք՝ առակք` և ոտանաւորք, քաղուածոյք և թարգմանեալք այլ ազգաց
Tags from this library: No tags from this library for this title. Log in to add tags.
Star ratings
    Average rating: 0.0 (0 votes)

ՏԻՏՂՈՍԱԹԵՐԹ ՆՈՐ ՏԵՏՐԱԿ ԱՅԲՈՒԲԵՆԱԿԱՆ / Հատոր Երկրորդ / Յորում բովանդակին՝ կանոն մի վանկեալ Սաղմոս, և / այլ զանազան օգտակար բանք՝ / առակք՝ և ոտանաւորք, / քաղուածոյք և թարգմանեալք յայլ ազգաց / Յընտրութեան ’ի Հայրապետութի[ւն] Քրիստոսահիմն / Սրբոյ Աթոռոյն Էջմիածնի ամենից Հայոց՝ Տեառն / ԵՓՐԵՄ Շնորհազարդ Արք Եպիսկոպոսի, և / նարդենիս Գերզգօն Առաջնորդի ամենայն Հայոցն՝ որք / ’ի Ռուսաստան: / Եւ ’ի Առաջնորդութե[ան] Ս[ր]բ[ո]յ Ամենափրկչի վանին Տ[եառ]ն Յարութիւնի / Արք Եպիսկոպոս և Քաջ Հովի մերոյ որ ’ի Նորն Ջուղայ: / Յամին Տեառն․․․ 1809: / Եւ ’ի թուին Հայոց 1257: / Արդեամբք և Ծախիւք Պարոն Սարգիս Ծատուր / Աղայվէլեանց կոչեցելոյ, և ի նորին իսկ նորահաստատ։ / ՏՊԱՐԱՆԻ / ՈՐ / ’Ի ՄԱԴՐԱՍ։ / Մատենագիտական տարբեր աղբյուրներում պահպանվել են տեղեկություններ միայն սույն տպագրության առաջին հատորի վերաբերյալ, մինչդեռ երկրորդ հատորի մատենագիտական նկարագրությունը չի արտացոլվել Արսեն Ղազիկյանի, Հայկ Դավթյանի մատենագիտական ցանկերում։ 1883 թ․ Օ․ Սեքուլյանն (Հանդէս ամսօրեայ, Վիեննա, 1983, թ․ 1-6, էջ 105-106) անդրադարձել է այս արժեքավոր գրքին՝ մանրամասնելով մատենագիտական նկարագրությունն ու արժևորելով այն։2018 թ․ Ստյոպա Պետոյանը և Ռուբեն Ալեքսանյանը «Նորահայտ գրքեր և պարբերականներ» գրքի Ա․ պրակում (Երևան, 2018, էջ 11) արդեն ֆիզիկապես հասանելի օրինակի շնորհիվ ամբողջացրել են գրքի մատենագիտական նկարագրությունը։ Յ․ Իրազեկի «Պատմութիւն հնդկահայ տպագրութեան» գրքում (Անթիլիաս, 1986, էջ 142-144) գտնում ենք տվյալ տպագրության մանրամասն նկարագրությունը։ Ըստ Իրազեկի՝ Այբբենարանի հեղինակը տպարանատեր Սարգիս Աղավալյանն է, ով նյութը բաժանել է երկու մասի և հրատարակել երկու հատորով։ Սույն գիրքը Աղավալյանի տպարանի երկրորդ հրատարակությունն է։ Մինչ այսօր գրքի մեզ հայտնի միակ թերի օրինակը պահվում էր Նոր Ջուղայի Ս․ Ամենափրկիչ վանքի գրադարանում, որի թվային օրինակը տրամադրվել է Հայաստանի ազգային գրադարանին 2018 թ․՝ Ստյոպա Պետոյանի և Ռուբեն Ալեքսանյանի «Նորահայտ գրքեր և պարբերականներ» գրքի Ա․ պրակը կազմելու ընթացքում։ ՀԳԳ հավաքածուների ուսումնասիրության արդյունքում պարզվեց, որ առկա է ևս մեկ՝ առավել ամբողջական օրինակ ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարանում։ Սույն օրինակն ունի կաշվե կազմ, կռնակին՝ ուռուցիկ երիզներ։ Կազմը մի փոքր վնասված է և խունացած։ Տիտղոսաթերթը վերևից մասամբ պատռված է, սակայն բոլոր տվյալներն ամբողջական են։ Բացակայում են Հավելվածի առաջին էջին հաջորդող փորագիր պատկերն ու առաջին 8 էջերը։ Մնացած էջերը բարվոք վիճակում են։

Ալպ/4561 չունի տիտղթ, էջակալումը թերի է՝ 11-126 էջ

Հ. 2 (1809, 128 էջ) Յորում բովանդակին՝ կանոն մի վանկեալ Սաղմոս և այլ զանազան օգտակար բանք՝ առակք` և ոտանաւորք, քաղուածոյք և թարգմանեալք այլ ազգաց

There are no comments on this title.

to post a comment.


ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարան
ՀՀ,Երևան 0019
Մարշալ Բաղրամյան 24/6
հեռախոս:(374-10) 52-47-50
Հետադարձ կապ

All site content, except where otherwise noted, is licensed under a
Creative Commons License