Fundamental Scientific Library of NAS RA

Տասն եւ վեց կարճառօտ քարոզներ : Թարգմանութիւն.

Material type: TextTextLanguage: Armenian Original language: Undetermined Publication details: Շուշի : Ա. հ., 1832․Description: 66, 2 չհ. էջSubject(s): Քրիստոնեություն
Tags from this library: No tags from this library for this title. Log in to add tags.
Star ratings
    Average rating: 0.0 (0 votes)

ՏԻՏՂՈՍԱԹԵՐԹ

ՏԱՍՆ ԵՒ ՎԵՑ / ԿԱՐՃԱՌՕՏ / ՔԱՐՈԶՆԵՐ / Թարգմանութիւն / 'Ի 'հայրապետութե[ան] Տ[եառ]ն ՅՈՎ-/ՀԱՆՆՈՒ Կարբեցւոյ՝ / սրբազնասուրբ Կաթուղի/կոսի ամենայն հայոց / Հրամանաւ Տեառն ԲԱՂՏԱ-/ՍԱՐԱՅ իշխանազնի ջալա-/լեան սրբազան Արքեպիսկո-/պոսի և մետրապոլտի հայ/ոց համայն Աղուանից։ / 'Ի ՇՈՒՇԻ / Յամի Տեառն 1832 /

66, 2 չհ․ էջ, շարվածքը՝ 12,7X7 սմ: Տասներկուծալ, մամուլանիշերը՝ արաբական թվանշաններով։ Բնագիրը՝ բոլորգիր՝ նոտրգիր հատվածներով։ Տիտղոսաթերթին և բնագրում առկա են մանր բաժանազարդեր։

Հայկ Դավթյանն իր կազմած «Հայ գիրքը 1801-1850 թթ․» մատենագիտության մեջ (Երևան, 1967, էջ 106-107, 191) այս գիրքը նկարագրել է և՛ որպես 1822 թ․, և՛ որպես 1832 թ․ տպագրություն՝ հետևյալ ծանոթագրությամբ․ «Թեև տիտղոսաթերթում տպագրության թվականը 1822 է, բայց այդ թվականին հրատարակված լինելը անհավանական է, որովհետև.

ա) Ըստ բանասիրական հավաստի աղբյուրների Շուշիի բողոքականների տպարանը հիմնվել է 1827 թ.:
բ) Գրքույկի տիտղոսաթերթում պարզորոշ գրված է, թե տպագրվել է Հովհաննես Կարբեցու կաթողիկոսության և Բաղդասար Ջալալյանի մետրոպոլտության օրոք: Հայտնի է, որ Հովհ. Կարբեցին կաթողիկոս է օծվել է 1831 թ. հունիսի վերջին (տե՛ս Մ. Օրմանյան, Ազգապատում, Հտ. Գ: Երուսաղեմ, 1827, էջ 3629, 2485), իսկ Բաղդասար Հասան-Ջալալյանը մետրոպոլիտ է դարձել 1830 թվականին (նույն տեղում, էջ 3706, 2534):
գ) Գրքույկի վերջին չհամարակալված էջերում զետեղված է «Շուշի բերդումն աւետարանական ժողովքի տան մէջն էս հետևօղ գրեանքն էլ ծախվում են» վերնագրով ցուցակ, որում հիշատակվում են Շուշիում 1829-1832 թթ. լույս տեսած 14 անուն գրքերի ցուցակ: Հասկանալի է, որ 1822 թվականին տպագրված գրքում չէր կարող դրանից 10 տարի հետո տպված գրքերի ցուցակ լինել: Ամենայն հավանականությամբ այս գիրքը լույս է տեսել 1832 թ., իսկ տիտղոսաթերթի 1822-ը տպագրական սխալ է և կամ հրատարակիչները միտումնավոր կերպով են այդ թվականը դրել»:

Տպագրության թվականի հետ կապված տարաձայնությունները հստակեցվում են Ստյոպա Պետոյանի կողմից, ով փաստերով հաստատում է, որ գիրքը տպագրվել է 1833 թ․։ Ավելի մանրամասն տե՛ս Ստյոպա Պետոյան, «Նոր էջեր 1828-1935 թթ. Շուշիում տպագրված գրքերի պատմությունից», Սյունիք հայագիտական տարեգիրք, 2020, № 1 (14), էջ 69-87; «Բազելյան բողոքական քարոզիչների՝ Շուշիում հիմնադրած տպարանի պատմությունը (1827-1835 թթ.)», Հայագիտության հարցեր, 2021, № 1 (22), էջ 45-66; Սուքիասյան Համո, Պետոյան Ստյոպա, «Գրատպությունը Արևելյան Հայաստանում 1828-1920 թվականներին»։ Հոդվածների ժողովածու, Երևան, 2021 (մասնավորապես՝ էջ 83-91)։

Շարվ.՝ 7x12,5 սմ.

There are no comments on this title.

to post a comment.


ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարան
ՀՀ,Երևան 0019
Մարշալ Բաղրամյան 24/6
հեռախոս:(374-10) 52-47-50
Հետադարձ կապ

All site content, except where otherwise noted, is licensed under a
Creative Commons License