Նուագարան զբօսանաց առ 'ի պէտս ազգային խրախճանութեան.
Material type: TextLanguage: Armenian Publication details: Կալկաթա : տպ. Յարարատեան, 1846Description: 98 էջSubject(s): Ազգագրություն | ԵրաժշտությունOnline resources: Կարդալ առցանցItem type | Current library | Collection | Call number | Status | Notes | Date due | Barcode |
---|---|---|---|---|---|---|---|
Հնատիպ գրքեր/Rare Books | Fundamental Scientific Library | Edgaryan Individual Collection | Էդգ/153 (Browse shelf(Opens below)) | Available | ILL Non-Circ. | FL0678179 |
Browsing Fundamental Scientific Library shelves, Collection: Edgaryan Individual Collection Close shelf browser (Hides shelf browser)
Տիտղոսաթերթ
ՆՈՒԱԳԱՐԱՆ ԶԲՕՍԱՆԱՑ / ԱՌ / 'Ի ՊԷՏՍ / ԱԶԳԱՅԻՆ / ԽՐԱԽՃԱՆՈՒԹԵԱՆ / 'Ի ԿԱԼԿԱԹԱ / ՅԱՐԱՐԱՏԵԱՆ ՏՊԱՐԱՆԻ / 1846 /
«Հայ գիրքը 1801-1850 թթ․» մատենագիտության մեջ (Երևան, 1967, էջ 345) մատենագիտական նկարագրությունը կատարվել է աստղանիշով՝ ընդգծելով, որ մատենագետները այսպիսի հրատարակություն չեն նկարագրել, իսկ գիրքը ֆիզիկապես բացակայում է նախկին ԽՍՀՄ խոշոր գրադարաններում։ Մատենագիտական տվյալը Հ․ Դավթյանը վերցրել է Մեսրոպ Թաղիադյանի «Գեղարվեստական երկեր»-ից (Երևան, 1965, էջ 425, 10-րդ ծանոթագրություն)։
Հնդկահայ տպագրության հետազոտողներից Իրազեկն իր ուսումնասիրության մեջ առանձնացնում է այս երգարանը՝ որպես հասարակության կողմից պահանջված ժողովածու (Իրազեկ, «Պատմութիւն հնդկահայ տպագրութեան», Անթիլիաս, 1986, էջ 348)։ Նա, որպես կազմող, նշում է Մ․ Թաղիադյանին և մանրամասն նկարագրում է բովանդակությունը։
Սույն տպագրության մասին Արսեն Ղազիկյանն իր մատենագիտության մեջ (Հայկական նոր մատենագիտութիւն եւ հանրագիտարան, հտ․ Բ, Վենետիկ, 1909-1912, էջ 297) գրում է , որ իրեն հասանելի օրինակը չունի տիտղոսաթերթ, իսկ որպես հրատարակիչ՝ առանձնացնում է Մ․ Թաղիադյանին։
Մեսրոպ Թաղիադյանի բանաստեղծությունների ժողովածուում («Եղերերգութիւն», կազմ․, ծանոթագր․՝ Մ․ Մկրյան, Թիֆլիս, 1893, էջ 64) հիշատակվում են մեզ հետաքրքրող երգարանի տպագրական տվյալները։
Մատենագետներին առ այսօր անհասանելի այս կարևոր տպագրության եզակի օրինակը պահպանվում է ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարանի «Էդգարյան» հավաքածուում։
Սույն օրինակի կազմը վնասված է, դարձերեսին, տիտղոսաթերթին նախորոդող և «Ցանկ»-ին նախորդող դատարկ էջերին առկա են ընդարձակ ձեռագիր հիշատակումներ։ Տիտղոսաթերթը՝զարդափակ, վրան՝ զարդանախշ։ Բնագիրը՝ բոլորգիր, սակայն առկա են նաև նոտրգիր հատվածներ։ Գիրքը մի փոքր վնասված է, սակայն բացակա էջեր չկան։
There are no comments on this title.