Fundamental Scientific Library of NAS RA

Տեսարան ։ Տէր եւ հրատարակիչ Վահան Գ. Զարդարեան.

Contributor(s): Զարդարյան, Վահան Գ [հրատ.]Material type: TextTextLanguage: Armenian Publication details: Կ.Պոլիս ։ Տպագրութիւն Ն. Ճ. Արամեան, 1894Description: հատորSubject(s): Հայ գրականությունOnline resources: Կարդալ առցանց Հ. Ա
Incomplete contents:
Հ. Ա (1894, 96 էջ)
Tags from this library: No tags from this library for this title. Log in to add tags.
Star ratings
    Average rating: 0.0 (0 votes)

ՏԻՏՂՈՍԱԹԵՐԹ
ՏԵՍԱՐԱՆ / ՀԱՏՈՐ Ա. / ՏԷՐ ԵՒ ՀՐԱՏԱՐԱԿԻՉ / ՎԱՀԱՆ Գ. ԶԱՐԴԱՐԵԱՆ / Կ. Պոլիս, Սուլթան Համամ փողոց 12 / ... / Կ. ՊՈԼԻՍ / ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ Ն. Ճ. ԱՐԱՄԵԱՆ / 1894 /

96, 1 չհ. էջ, շարվածքը՝ 17X10 սմ:

Ութածալ, մամուլանիշերը՝ արաբական թվանշաններով: Բոլորգիր, վերնագրերը՝ հոծ երկաթագիր: Տիտղոսաթերթին՝ զարդանախշեր և օտարալեզու գրություն:

Գրքի մատենագիտական նկարագրությունը չի ներառվել հայ գրքի համահավաք մատենագիտություններում: Ավելի ուշ մեկ օրինակ հայտնաբերվել է հայաստանի ազգային գրադարանում:

«Ալպոյաճյան» հավաքածուի ուսումնասիրության արդյունքում ևս մեկ օրինակ ի հայտ եկավ ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարանում:

Առաջին հատորը բաղկացած է Ա-Զ տետրերից, որոնք ունեն շարունակվող էջակալություն: Հայաստանի ազգային գրադարանի օրինակում Ա-Ե տետրերը տիտղոսաթերթեր չունեն, իսկ Զ տետրն ունի՝ Տեսարան: Հատոր Ա: Տետր Զ: Տէր եւ հրատարակիչ Վահան Գ. Զարդարեան թղթավաճառ-գրավաճառ Կ. Պոլիս Պապը-Ալի Ճատտէսի թիւ 18: Կ.Պոլիս, Տպագրութիւն Ն. Ճ. Արամեան, 1894: Հիշյալ օրինակի վերջին չհամարակալված էջին նշված է, որ ժողովածուն հրատարակվում է տետր առ տետր, իսկ մեկ հատորը պարունակում է 40 տետր: Այնուհետև առանձնացված է Զ. տետրի բովանդակությունը, ինչպես նաև նշված են բաժանորդագրության պայմանները:

ՀՀ ԳԱԱ հիմնարար գիատական գրադարանի օրինակը բարվոք վիճակում է, մի փոքր պատռված են 95-96 էջերը, բացակայում է վերջին չհամարակալված էջը: Ի տարբերություն Հայաստանի ազգային գրադարանի օրինակի՝ այս օրինակի ոչ մի տետր առանձին տիտղոսաթերթ չունի: Սույն օրինակի տիտղոսաթերթին, 51-րդ և վերջին էջերին առկա է Արշակ Ալպոյաճյանի դիվանի կնիքը:

Հ. Ա (1894, 96 էջ)

There are no comments on this title.

to post a comment.


ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարան
ՀՀ,Երևան 0019
Մարշալ Բաղրամյան 24/6
հեռախոս:(374-10) 52-47-50
Հետադարձ կապ

All site content, except where otherwise noted, is licensed under a
Creative Commons License