Գրիգորի Նարեկայ վանից վանականի ողբերգութիւն : Աւետարանք բժշկութեան / Գրիգոր Նարեկացի.
Material type: TextLanguage: Armenian Publication details: Վենետիկ : ի Սուրբն Ղազար, 1833Description: 6 չհ., 636, 67 էջ ; նկ. ; 11,5 սմOther title: Աւետարանք բժշկութեան [Portion of title]Subject(s): Հայ միջնադարյան գրականությունOnline resources: Կարդալ առցանցItem type | Current library | Collection | Call number | Status | Notes | Date due | Barcode |
---|---|---|---|---|---|---|---|
Գրքեր/Books | Fundamental Scientific Library | Kusikian Individual Collection | Կուս/2802 (Browse shelf(Opens below)) | Available | ILL Non-Circ. | FL0647555 | |
Գրքեր/Books | Fundamental Scientific Library | Agulian Individual Collection | Agul/4 (Browse shelf(Opens below)) | Available | ILL Non-Circ. | FL0079208 |
Browsing Fundamental Scientific Library shelves, Collection: Agulian Individual Collection Close shelf browser (Hides shelf browser)
Շարվածքը՝ 9X4,5 սմ:
Քառածալ, մամուլանիշերը՝ հայատառ:
Բնագիրը՝ բոլորգիր, օգտագործված է նաև նոտրգիր: Տիտղոսաթերթին, 3-րդ, 6-րդ էջերին՝ զարդանկարներ:
Գրքի վերջում ներառված է «Աւետարանք բժշկութեան» հատվածը՝ առանձին տիտղոսատով և էջակալությամբ:
Սույն գրքի մատենագիտական նկարագրությունը բացակայում է «Հայ գիրքը 1801-1850 թթ.» մատենագիտության մեջ, իսկ օրինակները պահպանվում են ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանի «Արամ Ագուլյան» և «Կարապետ և Հովսեփ Կուսիկյաններ» հավաքածուներում: Օրինակներից մեկի (Ագուլ 4) կազմը կաշեպատ է, զարդափակ, կռնակին՝ զարդանախշեր, տիտղոսաթերթին, 3-րդ և 6-րդ էջերին՝ զարդանկարներ: Երկրորդ օրինակի կազմը (Կուս. 2802) վերականգնված է, բացակայում են տիտղոսաթերթը և 6 չհամարակալված էջերը:
Նույն թվականից մեզ հայտնի է Գրիգոր Նարեկացու սույն գրքի մի տպագրություն՝ վերնագրային և տպագրական մասնակի փոփոխություններով, որի մատենագիտական նկարագրությունը «Հայ գիրք 1801-1850 թթ.» մատենագիտության մեջ կատարվել է աստղանիշով (տե՛ս N 763)՝ ըստ մատենագիտական աղբյուրների: Հետագայում որոշ գրադարաններ կարողացել են համալրել իրենց հավաքածուներն այս հրատարակությամբ:
Գրքի մասին տեղեկություն կա Գ. Զարբհանալյանի «Հայկական մատենագիտութիւն» գրքում (Վենետիկ, 1883 թ., էջ 406), ուր ներկայացված է որպես «Ընտիր մատենագիրք» մատենաշարի բաղկացուցիչ մի մաս, սակայն մեզ հասանելի օրինակում մատենաշարի տվյալը բացակայում է:
Գիրքը թվայնացվել է ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանում:
There are no comments on this title.