Հեթում Կոռիկոսցի

Ծաղիկ պատմութեանց Արեւելից աշխարհի / The flower of histories of the East La flor des estoires de la terre d'Orient Հեթում Կոռիկոսցի ; Թարգմանիչներ՝ Լ. Դալլաքյան և Ս. Գրիգորյան ; Ներածությունը և ծանոթագրությունները՝ Ս.Լ․ Գրիգորյանի ; Խմբագիր՝ Կ. Մաթևոսյան ; Սրբագրիչ՝ Ա. Գրիգորյան ; Մատենադարան Մ․ Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ․ - Երևան : Մատենադարանի հրատ․, 2024․ - 280 էջ + [8] ներդիր էջ : լուսանկար ; 23,5 սմ․

Տողատակերում՝ մատենագիտական ծանոթագրություններ ։ Ծանոթագրությունները՝ յուրաքանչյուր գլխի վերջում։ Օգտագործված աղբյուրներ և գրականություն՝ էջ 244-257։ Անձնանունների ցանկ՝ էջ 258-267։ Տեղանունների ցանկ՝ էջ 268-278։

Գրքում առաջին անգամ ամբողջական հայերեն թարգմանությամբ (միջին ֆրանսերենից և մասամբ լատիներենից) ներկայացվում է իշխան և պատմիչ Հեթում Կոռիկոսցու «Ծաղիկ պատմութեանց Արեւելից աշխարհի» երկը։ Հեղինակը որպես Հռոմի Կղեմես V պապի մոտ մեկնած դեսպան, նրա հանձնարարությամբ այս երկը թելադրել է ֆրանսերենով, որը գրի է առել Նիկոլաս Ֆալկոնը, և Հեթումն այն ներկայացրել է պապին՝ 1307 թ.։ Արևելքի մի շարք երկրների (Փոքր Ասիայից մինչև Չինաստան) և մոնղոլական աշխարհակալության մասին բազմաթիվ արժեքավոր տեղեկություններ, ինչպես նաև խաչակրաց նոր արշավանքի ծրագիր պարունակող այս երկը դեռ միջնադարում թարգմանվել է եվրոպական բոլոր հիմնական լեզուներով, հետագայում ունեցել տասնյակ հրատարակություններ և իրավամբ համարվում է Արևելքի մասին միջնադարյան եվրոպական գրականության նշանավոր գործերից մեկը։


Գլուխ 44-ը՝ ֆրանսերեն և հայերեն։ Ամփոփումը՝ ֆրանսերեն

978-9939-897-35-6


Պատմություն --Հին Արևելք
Հայ միջնադարյան պատմագրություն