Հանդեսի նպատակն էր ազգային ամբողջությունը անվնաս պահելու համար լեզվից և կրոնից բացի ավելի իրական, ավելի ազդու միջոցներ գտնել. «Ընտանիքը, դպրոցը, ամբողջ հասարակութիւնը պիտի աշխատեն կենդանի, անմիջական սէր ներշնչել մատաղ սերունդին դէպի մայրենի բնութիւնը և այնտեղ ապրող մարդիկ...» : Հանդեսը խմբագրել է նաև Ստեփան Լիսիցյանը: Հանդեսին մշտապես աշխատակցել են Հովհ. Թումանյանը, Աթաբեկ Խնկոյանը: Հանդեսը տպագրվել է նաև Ն. Աղանյանցի տպարանում: Տե՛ս Մատենագիտություն «Հասկեր» ամսագրի 1905-1917,1922» /Կազմ.՝ Հ.Գ.Ավանեսյան; խմբ.՝ Հ.Դ. Դանիելյան, Ե., 1981, 306 էջ 1905-ի համարներին կից հանդեսն ունեցել է հավելված՝ «Մանկավարժական բաժին» (24 էջ՝ շարունակվող էջագրությամբ):